23-05-2026 / 03:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

2025/10/22 14:24
Հայաստան, Հասարակություն

Ազնավուր ընտանիքը և «Ազնավուր» հիմնադրամը խոր վշտով հայտնում են Շառլ Ազնավուրի սիրելի քրոջ՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցի մահվան մասին:

«Աիդան խաղաղությամբ լքեց այս աշխարհը 102 տարեկանում՝ թողնելով գեղեցիկ ապրած կյանք` լի սիրով, ուժով և ընտանիքի հանդեպ նվիրվածությամբ:

Ծնված լինելով գաղթի ճանապարհին՝ Սալոնիկում, 1923 թվականին՝ Աիդան իր եղբոր հետ կիսում էր ոչ միայն իրենց հայկական արմատներն ու փարիզյան դաստիարակությունը, այլև ողջ կյանքի ընթացքում կապված էր նրա հետ ջերմագույն սիրով:

Նրանց կապն անչափ ամուր էր՝ հենված ընդհանուր պատմության, երաժշտության և մարդկանց հանդեպ անհուն սիրո վրա:

Նրանք մտերիմ մնացին իրենց ողջ կյանքի ընթացքում, և Շառլը հաճախ էր Աիդային անվանում իր կյանքի կայուն խարիսխներից մեկն ու իրենց ընտանիքի հիշողությունը:

Աիդայի կյանքը կամուրջ էր սերունդների միջև. նա փոփոխությունների, ստեղծագործականության և դիմադրության դարի վկան էր:

Աիդան իր ամբողջ կյանքն ապրեց Ազնավուրյան ընտանիքի արժեքներին հավատարիմ՝ բարությամբ, հավատարմությամբ, խոնարհությամբ և արվեստի ու մարդկության ուժի հանդեպ աներեր հավատով»,-հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից: 

Աիդա Ազնավուրը կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը՝ Մոնֆոր-լ’Ամորիում՝ իր ընտանիքի անդամների և ամուսնու կողքին։

«Մեր սրտերը վշտացած են, բայց լի են երախտագիտությամբ Աիդայի հետ միասին անցկացրած տարիների համար։ Նրա սերն ու ջերմությունը միշտ կմնան մեզ հետ։

Աիդայի մահվան կապակցությամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն մեր սիրելի քրոջը և հորաքրոջը, այլև անչափ արժևորում ենք արժանապատվորեն ու նվիրվածությամբ ապրած նրա կյանքը»,- ասված է հայտարարության մեջ: 

Ընտանիքը ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր արտահայտել են իրենց ցավակցությունները և կիսվել Աիդայի մասին ջերմ հիշողություններով։

Նախորդ Լուրը

Ո՞վ է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում

Հաջորդ Lուրը

Հայկական լավաշը և թուրքական սիմիթը՝ «Աշխարհի 50 լավագույն հացերի» ցանկում

Այլ Լուրեր

Հայաստան

Նեպալում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսություն

22/05/2026
ԱՄՆ

ՀՀ դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները

22/05/2026
Ադրբեջան

Իրանի խորհրդարանի պատգամավորը կոչ է արել վերագործարկել Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան երկաթուղին

22/05/2026
Հաջորդ Lուրը

Հայկական լավաշը և թուրքական սիմիթը՝ «Աշխարհի 50 լավագույն հացերի» ցանկում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026

Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստան 5000 ամերիկացի զինվորական ուղարկելու մասին

22/05/2026

Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ

22/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)