03-02-2026 / 13:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ծառայության ժամկետը կրճատվեց. գործադիրը հաստատեց նախագիծը

2025/10/30 11:40
Ադրբեջան, Հայաստան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում։

Համաձայն դրա՝ 2025թ. ձմեռային զորակոչից սկսած, 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա 18-ամսյա:

Օրենքի փոփոխության մեջ նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի պայմանագրային ծառայության աճի հաշվին:

«Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր ի դեմս «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել ու ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը»,– ասված է օրենսդրական փոփոխության հիմնավորման մեջ:

Այդ պատճառով կառավարությունը նպատակահարմար է գտել շարքային կազմի 24–ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18–ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:

Օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսվում է նաև, որ պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի կնվազեն` սկսած 2027 թվականի 2-րդ կիսամյակից, քանի որ 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակում 2026 թ. հունվարից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027 թ. հուլիսին:

Կառավարության կողմից հավանության արժանացած օրենսդրական փոփոխությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը։

Հիշեցնենք` ի սկզբանե նախատեսված էր 2021թ–ից քննարկվող այս փոփոխությունը կյանքի կոչել 2026–ի ամառային զորակոչից, բայց հոկտեմբերի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե փոփոխությունն ուժի մեջ կմտնի արդեն հունվարի 1–ից։

Նախորդ Լուրը

Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար

Հաջորդ Lուրը

Իսրայելն Արևմտյան ափին կառուցել է 916 պատ, դարպաս և արգելապատնեշ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելն Արևմտյան ափին կառուցել է 916 պատ, դարպաս և արգելապատնեշ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

03/02/2026

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)