14-11-2025 / 17:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԱ-ում քննարկվեցին Հարավային Կովկասում արտաքին քաղաքականության փոխակերպումները

2025/11/14 15:39
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Վրաստան, Քաղաքականություն

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ինստիտուտի միջոցառումների դահլիճում անցկացրեց աշխատաժողով՝ «Հարավային Կովկաս 2025» խորագրով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատաժողովի շրջանակում քննարկվեցին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության փոխակերպումները, դրանց վրա ներազդող ներքին և արտաքին գործոնները, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դինամիկան, ինչպես նաև քաղաքականության փոխազդեցությանը վերաբերող հարցեր։  

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանն իր խոսքում նշեց, որ աշխատաժողովին մասնակցող ՀՀ ԳԱԱ աշխատակիցներն իրենց ոլորտի լավագույն մասնագետներից են, որոնց ուսումնասիրությունները վերաբերում են տարածաշրջանային զարգացումներին և հիմնված են ամենօրյա մշտադիտարկման և բազմավեկտոր մեթոդաբանության վրա։ 

«Այսօր փաստացի նրանց տարիների աշխատանքը հանգամանորեն ներկայացվելու է, որպեսզի բոլորի համար ավելի պարզ լինի, թե Հարավային Կովկասում ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Մենք սերտորեն համագործակցում ենք վերլուծական կենտրոնների ու նմանօրինակ կառույցների հետ, և կազմակերպված միջոցառումներին փոխադարձ այցերն ու ակտիվ մասնակցությունը վկայում են արդյունավետ համագործակցության մասին։ Իսկ կնքված պայմանագրերը ստեղծում են աշխատանքային արգասաբեր հիմք։ Մեր առաջատար մասնագետների վերլուծությունները մեծ արժեք են ներկայացնում նաև մեր մագիստրոսների համար, որոնք ստանում են համապատասխան գիտելիքներ և հմտանում հետազոտական գործունեության մեջ»,- ասաց Իսկանդարյանը։ 

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գևորգյանը նշեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը մնում է աշխարհաքաղաքական ուշադրության կենտրոնում, ուստի աշխատաժողովի նպատակն է քննարկել այն բարդ և փոխկապակցված դինամիկան, ինչի շնորհիվ ձևավորվում է տարածաշրջանի քաղաքականությունը։

«Քաղաքականության մեջ մենք կայունության և ժողովրդավարության արժեքների վրա հիմնված լուծումներ ենք փնտրում։ Իսկ հասարակական զարգացումները, հատկապես երիտասարդության հեռանկարները, հիմնական առաջնահերթություններն են սոցիալ-դեմոկրատական արժեքներով առաջնորդվող մեր հիմնադրամի համար։ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի նպատակն է նպաստել բաց երկխոսությանը, ուսումնասիրել համագործակցության նոր ուղիներ և ամրապնդել քաղաքացիական հասարակության դերակատարությունը»,- ասաց Գևորգյանը։    

ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենի ավագ խորհրդատու, «Օրբելի» կենտրոնի քաղաքական վերլուծաբան և տվյալ միջոցառման քննարկումների մոդերատոր Արմեն Պետրոսյանը նշեց, որ աշխատաժողովի թեմատիկան արդիական է ու պահանջված։ 

«Մենք գտնվում ենք մեր պետության ու տարածաշրջանի համար չափազանց կարևոր շրջափուլում, երբ փորձ է արվում երեսունամյա անկախությունից հետո մտնել մի գործընթացի մեջ, որն անվանվում է խաղաղության դարաշրջան և նպատակ ունի կարգավորել նախկին կոնֆլիկտային հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Թեև գործընթացը դեռ գտնվում է սաղմնային փուլում, բայցևայնպես մինչև այժմ այդ գործընթացին առնչվող առնվազն քաղաքական, փորձագիտական խոսույթը շատ ավելի դրական է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքական գործիչները բնականաբար ավելի դրական են խոսում այն գործի մասին, որն իրականացնում են, իսկ փորձագետները, որոնք զբաղվում են իրավիճակի վերլուծությամբ, տարբեր քաղաքական հետաքրքրություններով կամ կողմնորոշումներով պայմանավորված՝ արտահայտում են որոշակի ուղղվածություն իրենց վերլուծություններում»,- ասաց Պետրոսյանը։

Նա հավելեց, որ ակադեմիական շրջանակի մոտեցումը չափազանց կարևոր է,  որովհետև այն առավելագույն չափով հիմնված է օբյեկտիվ ու գիտահեն վերլուծության վրա։ 

«Ակադեմիական գնահատականը փաստացի մեկ աստիճանով բարձր է և որոշակի առումով տարբերվում է քաղաքական-փորձագիտական շրջանակներում ավելի տարածված մոտեցումներից, ինչն ավելի դրական հանգուցալուծման երանգներով է ներկայացնում խաղաղության գործընթացը»,- ասաց Պետրոսյանը։  

Աշխատաժողովում ՀՀ ԳԱԱ աշխատակիցներ Լևոն Հովսեփյանն ու Արտյոմ Տոնոյանը ներկայացրին վերլուծություն՝ վաշինգտոնյան գործընթացից հետո Ադրբեջանի դիսկուրսիվ ռազմավարության, ինչպես նաև հարևան երկրում տակավին գոյություն ունեցող հակահայկական նարատիվների վերաբերյալ։

ՀՀ ԳԱԱ աշխատակից Տաթևիկ Մանուկյանն իր հերթին ներկայացրեց ուսումնասիրություն՝ «Ռազմավարական գործընկերությունից մինչև համապարփակ միասնություն» խորագրով, որում անդրադարձավ Թուրքիայի քաղաքականության զարգացմանն Ադրբեջանի նկատմամբ Հարավային Կովկասի խաղաղության գործընթացում։

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը խոսեց այն մասին, թե փոխակերպման ինչ փուլում է գտնվում Վրաստանը՝ թեման դիտարկելով տարածաշրջանային հարաբերությունների և ազգային շահերի հավասարակշռման համատեքստում։ 

ՀՀ ԳԱԱ աշխատակից Նազելի Նավասարդյանը նույնպես անդրադարձավ ներվրացական գործընթացներին, մասնավորապես խոսեց ազգայնականության և արևմտականացման քաղաքական նարատիվների և դրանց հասարակական ընկալումների մասին։ 

ՀՀ ԳԱԱ աշխատակից Արաքս Փաշայանն էլ ամփոփ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական միտումները 2025 թվականի ընթացքում։ 

Աշխատաժողովի մասնակից վրաց փորձագետ Դավիթ Բրագաձեն իր հերթին անդրադարձավ փոխակերպվող Հարավային Կովկասի թեմային և այդ համատեքստում մասնավորապես հետպատերազմյան Հայաստանի անցած ուղուն։ 

Նախորդ Լուրը

Պապուաշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումից հետո պետք է առաջ նայենք

Հաջորդ Lուրը

Հայաստանում տարեկան մեկ անձի հաշվարկով որքա՞ն սուրճ է սպառվում

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Ադրբեջան

Պապուաշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումից հետո պետք է առաջ նայենք

14/11/2025
Մերձավոր Արևելք

Նորվեգիայի վարչապետի մուտքը Իսրայել մերժվել է

14/11/2025
Հաջորդ Lուրը

Հայաստանում տարեկան մեկ անձի հաշվարկով որքա՞ն սուրճ է սպառվում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025

Հայաստանում տարեկան մեկ անձի հաշվարկով որքա՞ն սուրճ է սպառվում

14/11/2025

ԳԱԱ-ում քննարկվեցին Հարավային Կովկասում արտաքին քաղաքականության փոխակերպումները

14/11/2025

Պապուաշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումից հետո պետք է առաջ նայենք

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)