19-11-2025 / 21:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղահանված անձանց խնդիրները՝ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համատեղ օրակարգում

2025/11/17 11:37
Հասարակություն

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փորձագիտական քննարկում՝ նվիրված Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող բարեփոխումներին և դրանց ազդեցությանը՝ տեղահանված անձանց պաշտպանության ու ինտեգրման գործընթացների վրա։ Այդ մասին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է ծառայությունում իրականացվող բարեփոխումների օրակարգը, կատարված և նախատեսվող աշխատանքները և մանրամասնել Ղարաբաղից տեղահանված անձանց իրավական կարգավիճակին և փաստաթղթավորման գործընթացին վերաբերող հարցեր։ Դավթյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում՝ ընդգծելով դրա հաջողությունն ու բարձր արդյունավետությունը։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացված համալիր միջոցառումների փաթեթը, որը միտված է փախստականների հոսքին արձագանքելու խնդիրների լուծմանը։

Ընդհանուր 2.8 միլիոն եվրոյի բյուջեով ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023–2026 թթ.) շրջանակներում՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանին փախստականների մեծ ներհոսքի պայմաններում առաջացած հրատապ կարիքներին արձագանքելու հարցում։

Քննարկման նպատակն էր ապահովել համագործակցային հարթակ պետական կառույցների, ոլորտում գործունեություն ծավալող իրավաբանների, տեղահանված բնակչության համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային ու հասարակական կազմակերպությունների համար, որոնք կփոխանակեն մտքերը և կիրականացնեն համատեղ վերլուծություններ։

Ձևաչափը կոչված էր ձևավորելու առաջարկություններ տեղահանված անձանց վերաբերող խնդիրների շուրջ և նախաձեռնելու գործնական քայլեր՝ ուղղված առկա իրավական խոչընդոտների հաղթահարմանը, ինստիտուցիոնալ արձագանքների մեխանիզմների կատարելագործմանը, համակարգման գործընթացների բարելավմանը և իրազեկման միջոցառումների ակտիվացմանը։

Նախորդ Լուրը

Իրանի նախագահը ստորագրել է տրանսպորտի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության համաձայնագիր

Հաջորդ Lուրը

Ռուբեն Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը

Այլ Լուրեր

Հասարակություն

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025
Հասարակություն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025
Հասարակություն

Մարի Կույումջյանի «Երկրպագություն» օպերան առաջադրվել է 2026 թ․ GRAMMY մրցանակի

19/11/2025
Հաջորդ Lուրը

Ռուբեն Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)