03-02-2026 / 03:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր հարևանները մեր առաջնահերթությունն են. Իրանի ԱԳ նախարար

2025/11/18 15:10
Ադրբեջան, Իրան, Քաղաքականություն

Իրանի Ռաշտ քաղաքում մեկնարկել է Կասպից ծովի երկրների առափնյա նահանգների ղեկավարների հանդիպումը: Նիստի շրջանակներում ելույթ է ունեցել նաև ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ով ընդգծել է Իրանի առաջնահերթությունները:

«Մեր հարևանները մեր առաջնահերթությունն են։ Սա Իրանի իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է։ Մենք ծրագրավորում և ջանքեր ենք գործադրում հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման և նրանց հետ քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և նույնիսկ անվտանգային մեծ հնարավորություններից օգտվելու համար։ Մեր արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է հենց այս ուղղությամբ»,-ասել է նախարարը:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է Կասպից ծովի բոլոր երկրների հետ շատ լավ հարաբերությունները։

«Մենք բոլոր այդ երկրների հետ ստեղծել ենք շատ լավ, առանձին դեպքերում՝ ռազմավարական հարաբերություններ։ Իրանի և ՌԴ հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ ունեն։ Պարոն Փեզեշքիանն այցելեց Ռուսաստան, ինչպես նաև շատ կարևոր այց ունեցավ Ադրբեջան, և կարծում եմ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կայցելի նաև Ղազախստան և Թուրքմենստան։ Այս տարածաշրջանի երկրների առաջնորդների միջև հարաբերությունները շատ սերտ են և մեծ կարևորություն ունեն։ Կասպից ծովի տարածաշրջանը կարևոր է և՛ էներգետիկայի, և՛ միջանցքների ու տարանցիկ ճանապարհների տեսանկյունից։ Կասպից ծովի միջոցով այս տարածաշրջանի երկրների տնտեսական ու առևտրային համագործակցությունը ունի առանձնահատուկ նշանակություն բոլոր անդամ երկրների համար»,-եզրափակել է Արաղչին:

Նախորդ Լուրը

Մհեր Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հաջորդ Lուրը

Արդյո՞ք ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա ՌԴ-ից բնական գազ և նավթ չգնելու համար

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Իրան

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026
Անվտանգություն

Հայ-իրանական սահմանը ապօրինի հատելու փորձի ընթացքում ձերբակալվել է 7 անձ

02/02/2026
Հաջորդ Lուրը

Արդյո՞ք ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա ՌԴ-ից բնական գազ և նավթ չգնելու համար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)