03-04-2026 / 15:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արդյո՞ք ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա ՌԴ-ից բնական գազ և նավթ չգնելու համար

2025/11/18 15:19
Թուրքիա

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողվրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության պատգամավոր Ալի Օզթունչն անդրադարձել է վերջերս ԱՄՆ-ի հետ բնական գազի վերաբերյալ կնքված համաձայնագրերին։

Միջանկյալ նշենք, որ սույն թվականի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ ստորագրվել էին էներգետիկ ոլորտում պայմանագրեր։

Ermenihaber.am-ի փխանցմամբ՝ պատգամավորը նշում է, որ չնայած նրան, որ ԱՄՆ-ից Թուրքիա բնական գազի ներմուծումը 8 տարվա ընթացքում աճել է 23 անգամ, այնուհանդերձ երկու երկրների միջև ստորագրվել են նոր համաձայնագրեր էներգետիկ ոլորոտում։

Այդ համատեքստում պատգամավորը նշել է, որ Թուրքիան միջև 2045-ը ԱՄՆ-ից հեղուկ բնական գազ ներմուծելու համար կվճարի 43 մլրդ դոլար։ Օզթունչը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ ասել է մի՛ օգտագործեք ռուսական էներգիակիրները, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ասել է մի՛ գնեք բնական գազ ՌԴ-ից և Էրդողանը չի վերցնում/չի գնում։ 

«Եղանակները լավ ցրտելու են, էներգետիկ ճգնաժամը դռան շեմին է, կառավարությունը հետևում է»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։ Ի հավելում վերոնշյալի՝ Օզթունչը նաև շեշտել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» համաձայնագրերի ժամկետը լրանալու է տարեվերջին ու մատնանշել է, որ ձմռան ամիսներին Թուրքիան կարող է բնական գազի պակաս զգալ։

Օզթունչն այս հարցը բաձրաձայնել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ Նա հարց է հղել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարին՝ նշելով. «Արդյո՞ք ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա Ռուսաստանից բնական գազ և նավթ չգնելու համար։ Սկսվե՞լ են բանակցություններ Ռուսաստանի հետ բնական գազի պայմանագրերի շուրջ։ Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը խստացնի նոր պայմանագրի պայմանները»։

Նախորդ Լուրը

Մեր հարևանները մեր առաջնահերթությունն են. Իրանի ԱԳ նախարար

Հաջորդ Lուրը

ՄԱԿ ԱԽ բանաձևը կօգնի վերջ դնել «ՀԱՄԱՍ»ի կառավարմանը. Նեթանյահու

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է Ալիևի հետ

02/04/2026
Թուրքիա

Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» արտահայտության հետևանքով փակված ռադիոյի գործը տեղափոխվել է Պետական խորհուրդ

01/04/2026
Թուրքիա

Տեղի են ունեցել Թուրքիա-Վրաստան քաղաքական խորհրդակցություններ

01/04/2026
Հաջորդ Lուրը

ՄԱԿ ԱԽ բանաձևը կօգնի վերջ դնել «ՀԱՄԱՍ»ի կառավարմանը. Նեթանյահու

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026

Իրանում hակամարտnւթյունը կարող է երկար տևել և կունենա երկարաժամկետ հետևանքներ․ Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)