21-11-2025 / 05:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վաշինգտոնյան համաձայնություններից հետո Մոսկվան փորձում է պահպանել իր դիրքերը Հարավային Կովկասում

2025/11/20 13:25
Կարևոր, Հարավային Կովկաս, Քաղաքականություն

 Վաշինգտոնյան համաձայնություններից հետո Հարավային Կովկասում նկատվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական ակտիվացման նոր փուլ։ Սրա վկայությունն են մի շարք հայտարարություններ և գործընթացներ, որոնք հաջորդեցին համաձայնությունների ձեռք բերմանը։

Նոյեմբերի 7-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայտարարության մեջ ընգրկված են խաղաղության պայմանագրի ստորագրումը, տնտեսական կապերի վերականգնումը՝ հաշվի առնելով տարածաշրջանի և արտատարածաշրջանային դերակատարների շահերը, սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև կապերի զարգացումը։ Ռուսական կողմը հայտարարության մեջ կարևորել է նաև «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը՝ այն դիտարկելով որպես տարածաշրջանային փոխգործակցության հիմնական գործիք։

Հայտարարության մեջ հատկանշական է 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և 2022թ․ հոկտեմբերի 31-ի հայտարարությունների հիշատակումը, ինչը հատկապես հաճախակիացել է 2025թ․ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններից հետո։ Ռուսաստանը շեշտում է, որ այդ հայտարարությունները այսօր շարունակում են մնալ արդիական և «խաղաղության գործընթացի ճանապարհային քարտեզն են հանդիսանում»։ Այսինքն՝ ռուսական կողմը նշում է, որ Վաշինգտոնյան համաձայնությունները բխում են այդ հայտարարություններում ձեռք բերված համաձայնություններից և առանցքային համարում իր դերը այդ գործընթացում։

Ռուսաստանի ակտիվությունը տարածաշրջանում դրսևորվեց օգոստոսի 21-ին տեղի ունեցած Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարների հեռախոսազրույցով, ինչը հատկանշական է, քանի որ այս ձևաչափով հեռախոսազրույց վաղուց տեղի չէր ունեցել։ Ուշադրության է արժանի նոյեմբերի 5-ի ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը, որի ընթացքում կարևորվեց Հայաստանի և Ռուսաստանի փոխհամաձայնեցված գործողությունները։ Այս շփումները կարող ենք դիտարկել որպես փորձ՝ վերականգնելու քաղաքական և անվտանգային հաղորդակցությունն ու բարձրացնելու վստահության մակարդակը։

 Տնտեսական հարթությունում ևս արձանագրվեցին նշանակալի գործընթացներ։ Այս համատեքստում հատկանշական է ադրբեջանական երկաթուղիներով ռուսական ապրանքների տարանցման հնարավորության մասին հայտարարությունը և գործնականում դրա իրականացումը, ինչը հետևեց Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան բեռների տարանցման արգելքի վերացման որոշմանը։ Այս զարգացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն ունեցող գործընթաց է, որն ընդգծում է Բաքու-Մոսկվա հարաբերությունների գործնական բնույթը՝ հատկապես այն փուլում, երբ ադրբեջանական ինքնաթիռի աղետից հետո երկու պետությունների հարաբերություններում նկատվում էր որոշակի լարվածություն։

Ռուսաստանի ակտիվության դրսևորումներից է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի գործարկման շուրջ հայտարարությունները։ Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ռուսական կողմը առաջին հայտարարություններում այն ողջունելով, զգուշացրեց, որ արտաքին միջամտությունները կարող են բարդացնել իրավիճակը տարածաշրջանում։ Արդեն սեպտեմբերին ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց հարթակի վերագործակման կարևորության մասին։ Հարթակի վերագործարկման վերաբերյալ մյուս առանցքային հայտարարությունը արվեց նոյեմբերի 5-ին ՌԴ անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ Սերգեյ Շոյգուն նշեց, որ խաղաղության գործընթացը պետք է ունենա բացառապես տարածաշրջանային բնույթ։

Վաշինգտոնյան համաձայնություններից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքական ակտիվացումը Հարավային Կովկասում ցույց է տալիս Մոսկվայի ձգտումը վերահսկողության և կառավարելիության տակ պահելու տարածաշրջանում ընթացող գործընթացները։ Սակայն այս ակտիվությունը չի ուղեկցվում հստակ պատասխանատվության ստանձնմամբ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների արդյունքների համար՝ ինչը տեսանելի է նաև մյուս աշխարհաքաղաքական դերակատարների դեպքում։

Վերջին շրջանում Մոսկվան մի քանի անգամ վերահաստատեց իր աջակցությունը «3+3» հարթակին՝ այն ներկայացնելով որպես տարածաշրջանի ներսում խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ։ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի նկատմամբ ուշադրությունը կարող ենք համարել ռուսական դիվանագիտության համար քաղաքական հենակետ՝ Արևմուտքի միջնորդական ջանքերին հակակշռելու նպատակով։

Մհեր Իսրայելյան

Հոդվածը պատրաստվել է ՀԿՏԿ-ում անցկացված պրակտիկայի արդյունքում

Նախորդ Լուրը

Հայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP․ Փաշինյանն արձագանքեց Ֆիդանի հայտարարությանը

Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ին խնդրել է հայ գերիների վերադարձի հարցը պահել ուշադրության կենտրոնում

Այլ Լուրեր

Հայաստան

Փաշինյանը պաշտոնական այցով մեկնում է Ղազախստան

20/11/2025
Հարավային Կովկաս

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ին խնդրել է հայ գերիների վերադարձի հարցը պահել ուշադրության կենտրոնում

20/11/2025
Ադրբեջան

Հայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP․ Փաշինյանն արձագանքեց Ֆիդանի հայտարարությանը

20/11/2025
Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ին խնդրել է հայ գերիների վերադարձի հարցը պահել ուշադրության կենտրոնում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Աստանայի պուրակներից մեկը կանվանակոչվի Մեսրոպ Մաշտոցի անունով

20/11/2025

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները

20/11/2025

Հայաստանից 5 փորձագետ կմեկնի Բաքու

20/11/2025

Թրամփը կատակել է Թուրքիայի, հնդկահավի և Էրդողանի թեմայով

20/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)