10-09-2026 / 14:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ, կիրառվում են նաև ԱԹՍ-ներ

2025/11/24 12:43
Հայաստան

Նոյեմբերի 21-ին Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները նոյեմբերի 24-ի դրությամբ ինտենսիվորեն շարունակվում են։ Այդ մասին հայտնում են փրկարար ծառայությունից՝ մանրամասնելով, որ աշխատանքներին մասնակցում է 343 փրկարարական ծառայող, ներգրավվել է 6 հիմնական տեխնիկա և ՊՆ ուղղաթիռ, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր։

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 1194 փրկարարական ծառայող, 16 հիմնական և 88 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (23 չվերթ)։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։

Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈւՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է մարել։

Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ Ոստիկանության, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ և հարակից գյուղերի բնակիչներ։

Նախորդ Լուրը

Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Հաջորդ Lուրը

Սենիկ Սերոբյանը՝ դեաֆլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր

Այլ Լուրեր

Իրան

Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել

10/09/2026
Իրան

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են երկկողմ հարաբերությունները. Սարգիս Խանդանյան

09/09/2026
Ադրբեջան

Մադրիդում հայ և ադրբեջանցի զինվորների ֆիգուրներով խաղային հավաքածու է վաճառվում

09/09/2026
Հաջորդ Lուրը

Սենիկ Սերոբյանը՝ դեաֆլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել հութիներին՝ Սաուդյան Արաբիայի վրա հարձակումներից հետո

10/09/2026

Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել

10/09/2026

Ուկրաինական անօդաչու սարքերը գրոհել են Սոչին. կան վիրավորներ

10/09/2026

Կարիբյան ծովում ԱՄՆ ԶՈւ-ի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել

10/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)