25-11-2025 / 21:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հաջիևը հայ փորձագետներին վստահեցրել է, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցով ընթանում է ակտիվ բանակցային գործընթաց

2025/11/24 15:38
Ադրբեջան, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 21-22-ը Ադրբեջան  այցելած հայ փորձագետները մանրամասներ են ներկայացրել Բաքվում իրենց հանդիպումների և քննարկումների վերաբերյալ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանից նախաձեռնության ներկայացուցիչներ, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետներ Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են ադրբեջանցի գործընկերներ, Ադրբեջանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովի, Թոբչուբաշով կենտրոնի համահիմնադիր Ռուսիֆ Հուսեյնովի, ադրբեջանական 1news կայքի գլխավոր խմբագիր Քյամալա Մամեդովայի, «Ազգային ֆորումի խորհուրդ» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ռամիլ Իսկանդերլիի և Միջազգային հարաբերությունների վերլուծությունների կենտրոնի առաջատար խորհրդական Ֆուադ Աբդուլլաևի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղհասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև խաղաղության գործընթացի վերաբերյալ այն ակտուալ թեմաներին, որոնք հուզում են Ադրբեջանի և Հայաստանի հասարակություններին։

Այցի շրջանակում տեղի է ունեցել նախաձեռնության անդամների հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են վաշինգտոնյան հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը խաղաղության օրակարգի ամրապնդման ուղղությամբ։ Հիքմեթ Հաջիևը պատասխանել է նախաձեռնության ներկայացուցիչների հարցերին։

Արեգ Քոչինյանն իր խոսքում նշեց, որ այցը կայացավ փոխադարձության սկզբունքով, քանի որ վերջերս Հայաստան էին ժամանել Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները։ 

«Մեր նպատակն է, որպեսզի նմանօրինակ այցերը լինեն շարունակական, և այդ հարցում արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Բաքու ժամանեցինք ուղիղ չվերթով։ Մեզ համար մեծ պատասխանատվություն է, որ նման նախաձեռնություններ իրականացնելիս՝ օգտագործվում են զգալի ռեսուրսներ։ Աշխատելու ենք նաև այլ ռեսուրսներ ներգրավել, այսինքն՝ ոչ միայն պետբյուջեից, այլ նաև միջազգային գործընկերներից։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պատկան մարմինները ներգրավված էին փոխադարձ այցերի անվտանգության ապահովման գործում»,- ասաց Քոչինյանը։

Նա ներկայացրեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղերձները՝ ուղղված հայ հասարակությանը, որոնց համաձայն՝ Ադբեջանի համար Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է, հայ-ադրբեջանական հակամարտությունը նույնպես ավարտված է, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ չունի, ադրբեջանական կողմը ցանկանում է ներկա վիճակից կառուցել համապարփակ ու երկարաժամկետ խաղաղություն և պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ։

«Երեսունհինգ տարվա նման մակարդակի և խորության թշնամանքից, ատելությունից հետո բնական են երկուստեք բարկությունը, անվստահությունն ու նեղսրտությունը, հետևաբար մեծ աշխատանք է սպասվում այդ զգացումները հաղթահարելու համար։ Հղում անելով վաշինգտոնյան փաստաթղթերին՝ մենք այժմ ունենք կարմիր գծեր քաշելու հնարավորություն։ Եթե անդրադառնանք անցյալում հնչած հայտարարություններին ու կատարված քայլերին, ապա դա միանշանակ փակուղի տանող ճանապարհ է։ Այս հարցում ադրբեջանցի գործընկերների հետ ունենք փոխըմբռնում։ Մեզ մեծ աշխատանք է սպասվում նաև համակեցության միջավայր ձևավորելու ճանապարհին»,-ասաց Քոչինյանը։

Նաիրա Սուլթանյանը նշեց, որ մեր հասարակությանը մեծապես հետաքրքրում է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը, ուստի այն քննարկվել է Բաքվում Հիքմեթ Հաջիևի հետ կայացած հանդիպման ժամանակ։ 

«Մեր նկատմամբ տվյալ խնդրի բարձրացման հարցում հայկական և ադրբեջանական կողմերից ոչ մի սահմանափակում չի կիրառվել։ Միջազգային ատյաններում պարբերաբար բարձրացրել ենք և այժմ էլ շարունակում ենք բարձրացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։ Ադրբեջանական կողմի հետ այս թեմայով ուղիղ խոսելը մեզ համար նոր վիճակ էր։ Ցավոք, հստակ և կոնկրետ պատասխան չենք ստացել Բաքվում պահվող մարդկանց թվաքանակի վերաբերյալ, սակայն պարոն Հաջիևը վստահեցրեց, որ ընթանում է շատ ակտիվ բանակցային գործընթաց։ Այս փոքրիկ այցի և դրա շրջանակում կայացած հանդիպումների արդյունքում ավելի ենք նպաստում դրական լուծումներին»,- ասաց Սուլթանյանը։

Նարեկ Մինասյանը նշեց, որ երկու կողմերը գտնվում են երկխոսության գործընթացի մեկնարկային փուլում, ինչը բավականին բարդ է՝ հաշվի առնելով երկարամյա հակամարտությունն ու դրա ողջ զգայական շերտերը։ 

«Ադրբեջանցի գործընկերների և Հաջիևի հետ հանդիպումների ժամանակ ընդգծվել է խաղաղության գործընթացի քաղաքական դիվիդենտների գաղափարը։ Ըստ այդմ՝ պետք է ձեռնարկվեն գործնական քայլեր, որպեսզի հայ և ադրբեջանցի ժողովուրդներն իրենց մաշկի վրա զգան խաղաղության օգուտները։ Մենք Հաջիևի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել ենք տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը, օրինակ՝ ադրբեջանցի տարբեր գործիչների կողմից երբեմն սադրիչ ու խնդրահարույց բառակազմի բացառումը, որի կիրառումը բացասական ազդեցություն է թողնում կարգավորման գործընթացի վրա»,-ասաց Մինասյանը։ 

Նա հավելեց, որ հայկական պատվիրակությունը բարձրացրել է նաև տեղանունների նենգափոխման խնդիրը՝ վկայակոչելով ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումները։  

«Ադրբեջանական կողմը համաձայն է այն գաղափարի հետ, որ վստահաբար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել հռետորաբանության ու տեղանունների խնդրին՝ փորձելով նվազեցնել այնպիսի դեպքերի կրկնությունը, որոնք նույնպես կարող են բացասաբար ազդել կարգավորման գործընթացի վրա։ Նման փոքր արդյունքները կարևոր են հետագայում առաջ շարժվելու և վստահության մթնոլորտ կառուցելու առումով։ Նման երկխոսությունները հիմք են ստեղծում և պարտավորեցնում, որպեսզի կողմերը ներդրում ունենան խաղաղության գործընթացում, հետևաբար նման ջանքերը պետք է խրախուսվեն հասարակության կողմից»,- ասաց Մինասյանը։

Բորիս Նավասարդյանը նշեց, որ տվյալ նախաձեռնությունը ոչ միայն քաղհասարակությունից է բխում, այլև համադրվում է պաշտոնական գործընթացի հետ։ 

«Մենք ի սկզբանե ունեցել ենք գործունեության երկու ուղղություն։ Առաջինը հակամարտության հաղթահարման գործընթացում կոմունիկատոր լինելու հանգամանքն է։ Բաքվում համոզվեցինք, որ ինչ խոսում ենք, անպայման տեղ է հասնում՝ անկախ արձագանքների բնույթից։ Մյուս ուղղությունը կարգավորման գործընթացում հայ և ադրբեջանական փորձագիտական ռեսուրսի ներգրավումն է։ Լինելու են տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում երկուստեք ներկայացվելու են առաջարկներ և պատկերացումներ։ Մեզ համար անհրաժեշտ է նաև, որպեսզի երկուստեք լրատվամիջոցները նույնպես նպաստեն կարգավորման գործընթացին՝ ինտենսիվորեն ներկայացնելով բոլոր խնդիրներն առանց իրականությունը խեղաթյուրելու»,- ասաց Նավասարդյանը։ 

Նա հավաստիացրեց, որ հանդիպումների «5+5» ձևաչափն ընդարձակվելու է՝ ընդգրկելով բոլոր կառուցողական գաղափարներ ունեցող այլ անձանց ու կազմակերպություններին։ 

Սամվել Մելիքսեթյանն էլ նշեց, որ Բաքվում քննարկվել է նաև տարածաշրջանային հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցը։ 

«Այս շփումներն օգտակար են, որովհետև ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է պատկերացնում հակառակ կողմը, և ինչ ենք ուզում մենք։ Ադրբեջանի համար Նախիջևանի հետ կապի ապահովումն առաջնահերթություն է, ուստի կոմունիկացիաների վերաբացման խնդիրը կապված է հենց այս հարցի հետ։ Ադրբեջանը կառուցելու է նաև այլընտրանքային ճանապարհներ, օրինակ՝ Իրանի տարածքով, որը շահագործման է հանձնվելու եկող տարի։ Բանակցությունների սեղանին են երկաթուղու, գազատարի, նավթատարի, մալուխների վերաշահագործման հետ կապված հարցերը, որոնք տեղավորվում են «Թրամփի ուղի» նախաձեռնության մեջ»,- ասաց Մելիքսեթյանը։

Նրա խոսքով՝ թեև Ադրբեջանը հայկական կողմին մեղադրում է դանդաղաշարժության մեջ, սակայն հայկական կողմն իր հերթին ուզում է ցույց տալ, որ կան օբյեկտիվ հանգամանքներ։ 

«Մյուս կարևոր հարցը վերաբերում է սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային, որոնց առթիվ թեև պարբերաբար առաջանում են խնդրահարույց թեմաներ, սակայն 2024 թվականի օգոստոսի 31-ին ընդունված կանոնակարգի շրջանակում ձևավորված ընկալումներն ու պայմանավորվածությունները մնում են ակտուալ՝ ենթադրելով, որ բարդ հարցերը պետք է լուծվեն քայլ առ քայլ։ Նույնը վերաբերում է նաև անկլավների խնդրին։ Այն իրականությունը, որ կա երեք միլիոն բնակչությամբ Հայաստանում ու տասը միլիոն բնակչությամբ Ադրբեջանում, և այն իրականությունը, որն առկա է լրատվամիջոցների հրապարակումներում, հիմնավորապես տարբերվում են։ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց համարում են հակամարտության զոհ, ուստի բավականին բարդ է իսկապես հասկանալ հակամարտության հետևանքները երկու երկրների համար։ Եթե չենք ուզում, որ կոնֆլիկտը շարունակվի նախկին տրամաբանությամբ, ապա պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք հետևանքների վերացման ուղղությամբ՝ ակտիվացնելով նման շփումները»,- ասաց Մելիքսեթյանը։  

Նախորդ Լուրը

Վրաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը

Հաջորդ Lուրը

ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեն պաշտպանելու Վրաստանի շահերը. Թբիլիսիի քաղաքապետ

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ վարչապետն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիրին

25/11/2025
Հայաստան

Տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման

25/11/2025
Հայաստան

Երևանի քաղաքապետարանն այս պահին անձնական ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն արգելելու որոշում չունի

25/11/2025
Հաջորդ Lուրը

ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեն պաշտպանելու Վրաստանի շահերը. Թբիլիսիի քաղաքապետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ վարչապետն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիրին

25/11/2025

Թումոն զբաղեցրել է WISE Prize for Education-ի առաջին մրցանակային տեղը

25/11/2025

ՀՖՖ պատվիրակությունը Մոսկվայում ներկա կգտնվի Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը

25/11/2025

Տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման

25/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)