01-07-2026 / 23:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունը տարածաշրջանում․ 13 մայիսի

2020/05/13 15:26
Կարևոր, Հասարակություն, Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք

Թուրքիայի Հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է վերջին օրվա ընթացքում արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։ Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 37․351 թեստ, որոնցից 1․704-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 53 դեպք, առողջացել է 3․109 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 141․475 հաստատված դեպք և մահվան 3․894 դեպք, առողջացել է 98․889 հիվանդ:

Ադրբեջանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 65 նոր դեպք, մահացել է 2 մարդ, առողջացել՝ 54-ը։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2․758 դեպք, որից 35-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 1․789 մարդ, հիվանդանոցում բուժում է ստանում 934-ը, որից 30-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 44-ինը` միջին ծանրության։ Մինչև օրս իրականացվել է 208.546 թեստ։

Վրաստանում վերջին 24 ժամում Վրաստանում գրանցել է կորոնավիրուսի վարակի 5 նոր դեպք, 23 անձ ապաքինվել է։ Համաձայն Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայքէջի՝ հաստատված 647 դեպքից բուժվողների թիվը կազմում է 265, մահացածների թիվը՝ 11, իսկ բուժված անձանց՝ 372: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 4․461, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 394: Բացի դրանից, բուժում են անցնում նաև 3 քաղաքացիներ, ում վարակը հաստատվել է այլ երկրներում:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1․958-ով՝ կազմելով 112․725: Նախորդ օրը գրանցվել էր վարակվածության 1․481 նոր դեպք։ Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսից մահվան 50 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 6․783։ Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել էր 48 հիվանդ։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 89․428: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 88․357 էր։ Կորոնավիրուսով վարակված 2․735 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Երկրում մինչ օրս 629․534 ախտորոշիչ թեստ է անցկացվել։

Հայաստանում մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3․718 դեպք, որոնցից 1․500-ը առողջացել է: Վերջին օրվա ընթացքում հաստատվել է վարակվածության 180  նոր դեպք, 70 քաղաքացի առողջացել է։ Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Այս պահին փաստացի բուժում է ստանում 2․149 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 34․766 թեստավորում: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, ընդհանուր առմամբ մինչ օրս Հայաստանում այս վարակից մահացել է 48 մարդ։

Արցախում վերջին 24 ժամվա ընթացքում թեստավորվոլ է 31 անձ, հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 6 դեպք, մյուս 25 թեստերի արդյունքները բացասական են եղել։  Վերոնշյալ 6 քաղաքացուց 4-ը մեկուսացման մեջ գտնվող նույն ընտանիքի անդամներ են, որոնց ընտանիքի մեկ այլ անդամի մոտ կորոնավիրուսի վարակը հաստատվել էր օրեր առաջ։

Նախորդ Լուրը

Իրանի դեսպան․ «Իրանն ԱՄՆ-ի կողմից ցանկացած ռազմական միջամտության շատ խիստ պատասխան կտա»

Հաջորդ Lուրը

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում տեղակայված քրդական ուժերին

Այլ Լուրեր

Կարևոր

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս Մարագոս

01/07/2026
Հայաստան

Հայաստանը միացել է Lead4Peace տարածաշրջանային ծրագրին

01/07/2026
Ադրբեջան

Ի՞նչ է կանգնած Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման հետևում. փորձագետի կարծիքը

01/07/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում տեղակայված քրդական ուժերին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 1900 մարդ

01/07/2026

Վրաստանում մահացության մակարդակը 2025-ին հասել է 44.300-ի

01/07/2026

Վրաստանի նախագահը կմասնակցի Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը

01/07/2026

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ

01/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)