02-04-2026 / 05:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վաճառքի է հանվել Սարկոզիի բանտային հուշագրությունը

2025/12/10 14:38
Միջազգային

Euronews-ը հայտնում է, որ վաճառքի է հանվել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի բանտային հուշագրության մասին գիրքը։ «Բանտարկյալի օրագիրը» («Le journal d’un prisonnier») գիրքը պատմում է ճաղերի հետևում անցկացրած 20 օրերի մասին։ Գիրքը բաղկացած է 216 էջից։ Յուրաքանչյուր օրվա հուշագրությունը կազմում է մոտ 11 էջ։ Սարկոզին Լա Սանտեի բանտը նկարագրում է որպես աղմկոտ, դաժան և «մոխրագույն» աշխարհ՝ լի «անմարդկային բռնությամբ»։

Նա գրում է, որ իր խուցը նման էր «ցածրակարգ հյուրանոցի՝ բացառությամբ զրահապատ դռան և ճաղերի»․ այնտեղ կար կոշտ ներքնակ, պլաստիկանման բարձ և ցնցուղ, որից միայն ջրի բարակ շիթ էր հոսում։

«Ամենավատն այն էր, որ ջրի այս բարակ հոսքը շատ արագ էր կանգ առնում, ինչպես ժամանակաչափը։ Անընդհատ պետք էր գտնել կոճակը և սեղմել այն», – գրում է Սարկոզին։

Ֆրանսիայի նախկին առաջնորդի խոսքով՝ բանտի մթնոլորտը «սպառնալից էր»։ «Բարի գալուստ դժոխք․ այս վայրի ամենօրյա իրականությունն ամենաանմարդկային բռնությունն էր», – շարունակում է նա։

Սարկոզին հաստատում է, որ հրաժարվել է փոքրիկ պլաստիկե սկուտեղներով մատուցվող կերակուրներից` նշելով, որ դրանց հոտն իրեն սրտխառնոց էր պատճառում: Փոխարենը նա ուտում էր կաթնամթերք, հացահատիկային բատոններ, խմում էր հանքային ջուր և խնձորի հյութ։ Նրան թույլատրվում էր օրական մեկ ժամ մնալ փոքրիկ մարզասրահում, որտեղ նա հիմնականում օգտվում էր վազքուղուց։ Սարկոզին գիրքն օգտագործում է նաև իր «լիակատար անմեղությունն» ապացուցելու համար։

«Քանի դեռ ողջ եմ, ամբողջ ուժով կպայքարեմ դա ապացուցելու համար, անկախ նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի», – գրում է նախկին նախագահը։

Հիշեցնենք,որ Սարկոզին դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ֆրանսիայի առաջին նախագահը, որը բանտ է ուղարկվել։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի տրամադրած միջոցներով նախագահական քարոզարշավն անօրինական կերպով ֆինանսավորելու դավադրության համար։ 

Սարկոզին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն բանտախցում 20 օր անցկացնելուց հետո դատարանը որոշեց, որ նա ազատ կարձակվի, սակայն կգտնվի հսկողության ներքո։

Նախորդ Լուրը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի բոլոր տեսակի ապրանքների շրջանառություն․ Սիմոնյան

Հաջորդ Lուրը

Երևանի քաղաքապետարանն այս տարի կապահովելի հեքիաթային տրամադրություն․ տեսանյութ

Այլ Լուրեր

Միջազգային

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026
Անվտանգություն

Արաղչի. Իրանը պատրաստ է առնվազն վեց ամիս և ավելի տևողությամբ դիմակայության

01/04/2026
Անվտանգություն

Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել Սիցիլիայի ավիաբազան՝ Իրանի դեմ գործողությունների համար

31/03/2026
Հաջորդ Lուրը

Երևանի քաղաքապետարանն այս տարի կապահովելի հեքիաթային տրամադրություն․ տեսանյութ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01/04/2026

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)