04-12-2025 / 16:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորները հորդորել են ճանաչել ցեղասպանությունը

2020/05/14 12:55
Քաղաքականություն

Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորներ՝ Հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի և ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի՝ Ռումինիայի խորհրդարանին ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ քաղաքական հայտարարությունը հրապարակվել է Պատգամավորների պալատի պաշտոնական կայքում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը։

«1915 թ. գարնանից սկսած, ընդամենը մի քանի ամսում, բազմահազարամյա քաղաքակրթությունը, որը տեղակայված էր իր պատմական բնօրրանում, ոչնչացվեց: Մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը պատմական Հայաստանում ապրող երեք միլիոն հայերից սպանվեց մեկուկես միլիոն մարդ, իսկ մնացածներն ապաստան գտան աքսորում կամ փոխեցին իրենց ինքնությունը:

Հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչումը ոչ միայն բարոյական, այլև միջազգային հասարակական կարծիքի հստակեցման հարց է: Եթե այդ ճանաչումը կատարվեր Առաջին աշխարհամարտի ավարտին, ապա դրան հաջորդած ողբերգությունները՝ սկսած Օսմանյան կայսրությունում հունական համայնքների դեմ իրականացված կոտորածներից և հրեա ժողովրդի Հոլոքոստից մինչև հանցագործությունները նախկին Հարավսլավիայում և առավել վերջերս՝ ցեղասպանություններն Աֆրիկայում, գուցե, և տեղի չունենային»,-նշել են նրանք:

Պատգամավորները հիշեցրել են, որ վերջին տասնամյակների ընթացքում մի շարք երկրների խորհրդարաններ ընդունել են բանաձևեր, որոնցում Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որակել են որպես ցեղասպանություն: «Եվրամիության այն պետությունների շարքում, որոնց օրենսդիր մարմիններն ընդունել են նման բանաձևեր, մենք հիշատակում ենք Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Հունաստանը, Սլովակիան, Չեխիան, Լեհաստանը, Բուլղարիան, Բելգիան, Կիպրոսը, Լիտվան և Լյուքսեմբուրգը: Նրանց են միացել աշխարհի շատ այլ երկրներ՝ Կանադան, Արգենտինան, Ուրուգվայը, Բոլիվիան, Վենեսուելան, Պարագվայը, Չիլին, Բրազիլիան, Շվեյցարիան, Ռուսաստանը և Սուրբ Աթոռը: Հատկանշական է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի քայլը 2019 թ. վերջին, երբ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ, և Սենատը միաձայն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր: Դրանց գումարվել են բանաձևերն ընդունված այնպիսի միջազգային հարթակներում, ինչպիսիք են Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլն:

Ռումինիայում, հասարակության կարծիքի մասով, առկա է կարևոր աջակցություն հայերի դեմ ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին:

Մենք՝ սույն հայտարարությունը ստորագրողներս, կարծում ենք, որ եկել է ժամանակը, որ Ռումինիայի Խորհրդարանն իր հերթին բանաձև ընդունի այս ցեղասպանության ճանաչման վերաբերյալ և հույս ենք հայտնում, որ մեծ թվով սենատորներ և պատգամավորներ կմիանան մեր մոտեցմանը»,- հայտարարության մեջ ընդգծել են Վարուժան Ոսկանյանը և Վարուժան Փամբուկչյանը:

Նախորդ Լուրը

Կառավարության որոշմամբ Հայաստանում արտակարգ դրությունը մեկ ամսով երկարացվեց

Հաջորդ Lուրը

Իսրայելը նոր կառավարություն է ձևավորել

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իսրայելը նոր կառավարություն է ձևավորել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար հաստատել է մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցների համաձայնագիր

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)