10-05-2026 / 09:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի խորհրդարանը համաներում է շնորհում հայերի դեմ կռվածներին

2025/12/19 15:39
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարանը) կողմ է քվեարկել երկրում լայնածավալ համաներման մասին օրինագծի ընդունմանը: Երկրում համաներում հայտարարելու մասին ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ակնկալվում է, որ այն կվերաբերի ավելի քան 20,000 դատապարտյալի, ինչը կլինի երկրի պատմության մեջ ամենամեծ համաներումը։

Ըստ համաներման մասին օրենքի նախագծի՝ այն նախատեսում է պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատել նաև այն անձանց, ովքեր մասնակցել են Արցախի դեմ 2020 թ․ 44-օրյա պատերազմին և 2023թ․ սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողություններին, ինչպես նաև այդ գործողությունների ընթացքում մահացած կամ անհետ կորած անձանց մերձավոր ազգականներին։ Բացի այդ, համաներումը կարող է տարածվել այն անձանց վրա, ովքեր հաշմանդամ են դարձել «Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ Հայաստանի կողմից իրականացված ռազմական սադրանքների հետևանքով», ինչպես նաև կանանց, 60 տարեկանը լրացած անձանց և հանցագործության կատարման պահին անչափահաս անձանց վրա։

Նկատենք, որ Ադրբեջանում հայասպանության խրախուսման քաղաքականության շրջանակներում ավելի վաղ՝ դեկտեմբերի սկզբին բարձրացվել էր 2004 թվականին Հունգարիայում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը։ Փոխգնդապետ Սաֆարովին շնորհվել էր գնդապետի կոչում։

Նախորդ Լուրը

Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Հաջորդ Lուրը

Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

08/05/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին

07/05/2026
Կարևոր

Կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր, թուրքագետ Գևորգ Կալլոշյանը

07/05/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց Հայաստանի «Այրում» կայարան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

08/05/2026

Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին

07/05/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր, թուրքագետ Գևորգ Կալլոշյանը

07/05/2026

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան

07/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)