Վերջին տարիներին աֆրիկյան երկրները բախվել են աննախադեպ մարտահրավերների՝ աշխարհաքաղաքական լարվածության և կլիմայի փոփոխության պատճառով։ Այս մասին «Զարգացման համար եգիպտական գործընկերության գործակալության» (EAPD) շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Եգիպտոսի փոխարտգործնախարար Աբու Բաքր Հեֆնի Մահմուդը:
«Մեր հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ միջազգային լանդշաֆտը ենթարկվում է արագ և լայնածավալ փոփոխությունների։ Մասնավորապես, Աֆրիկան բախվում է մարտահրավերների աննախադեպ համադրության», – ասել է դիվանագետը։
Որպես օրինակ՝ Եգիպտոսի փոխարտգործնախարարը նշել է աշխարհաքաղաքական լարվածության աճը, համաշխարհային մատակարարման շղթաների մշտական խափանումները, կլիմայական ազդեցության ուժգնացումը, սննդի և էներգետիկ անապահովության աճը, ինչպես նաև ֆինանսական մարտահրավերների և պարտքերի բեռի աճը։
«Այս մարտահրավերները սպառնում են ոչ միայն զարգացման նվաճումներին, այլև աֆրիկյան պետությունների կարողությանը՝ արդյունավետորեն աջակցելու իրենց ժողովուրդների կայունության, նոր հնարավորությունների և բարգավաճման ձգտումներին»,-նշել է Աբու Բաքր Հեֆնի Մահմուդը։







