21-04-2026 / 23:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Голос Курдистана»․ Լաթաքիայում ցուցարարները Թուրքիայի դրոշով թղթեր են այրել

2025/12/30 11:51
Մերձավոր Արևելք

Լաթաքիայում ցուցարարներն այրել են Թուրքիայի դրոշով թղթեր՝ բողոքելով Սիրիայում թուրքական օկուպացիայի դեմ, հայտնում է «Голос Курдистана» տելեգրամյան ալիքը։

Սիրիայի ալավիները կիրակի դուրս են եկել առափնյա Լաթաքիա քաղաքի փողոցներ՝ ի նշան բողոքի Հոմսում մզկիթի պայթյունի դեմ, որի հետևանքով երկու օր առաջ ութ մարդ էր զոհվել։

Տարածքում տեղակայվել են անվտանգության ուժեր, որոնք միջամտել են՝ դադարեցնելու բախումները ցուցարարների և հակընդդեմ ցույցի մասնակիցների միջև։ Դեպքին ականատես է եղել AFP-ի թղթակիցը։Կիրակնօրյա ցույցը տեղի է ունեցել հոգևոր առաջնորդ Ղազալ Ղազալի կոչից հետո։ Նա Սիրիայի և արտերկրի ալավիների իսլամական խորհրդի ղեկավարն է, որը շաբաթ օրը մարդկանց կոչ էր արել «աշխարհին ցույց տալ, որ ալավիական համայնքին չի կարելի նսեմացնել կամ մեկուսացնել»։ Ցուցարարները կրել են Ղազալի լուսանկարները և նրան սատարող պաստառներ՝ վանկարկելով պետական իշխանության ապակենտրոնացման և տարածաշրջանային որոշակի ինքնավարության կոչեր։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի (որը նույնպես ալավի է) հեռանալուց հետո Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը և Հոմս նահանգի բնակիչները հայտնել են փոքրամասնությունների ներկայացուցիչների առևանգումների և սպանությունների մասին։

Երկրում տեղի են ունեցել նաև միջկրոնական բռնության մի քանի արյունալի բռնկումներ։ Մարտին Սիրիայի առափնյա շրջաններում տեղի են ունեցել ալավի խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններ, ընդ որում՝ իշխանությունները մեղադրել են Ասադի զինված կողմնակիցներին՝ անվտանգության ուժերի վրա հարձակվելու միջոցով բռնություն հրահրելու մեջ։

Նախորդ Լուրը

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր քայլ. Սերդար Քըլըչ

Հաջորդ Lուրը

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանն ԱՄՆ-ից պահանջում է անհապաղ ազատել առգրավված բեռնատար նավը

21/04/2026
Մերձավոր Արևելք

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին․ Պեսկով

20/04/2026
Մերձավոր Արևելք

Մերցը Ազգային անվտանգության խորհրդի հրատապ նիստ կհրավիրի՝ վառելիքի հնարավոր դեֆիցիտի հարցով

20/04/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանում 138.000 քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

21/04/2026

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026

ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

21/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)