17-05-2026 / 19:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եգիպտական ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքն օգտագործել է Բաքու թռչելու համար

2026/01/13 15:16
Հարավային Կովկաս

Եգիպտոսի օդուժի CASA C295 ռազմատրանսպորտային ինքնաթիռն Ադրբեջան թռչելու համար օգտագործել է Հայաստանի օդային տարածքը:

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ռազմական ինքնաթիռի թռիչքի հետագիծը ստորև՝

Սովորաբար դեպի Ադրբեջան ռազմական թռիչքները (այդ թվում՝ սպառազինություն առաքող ինքնաթիռների) իրականացվում են Թուրքիայի և Վրաստանի տարածքով։ Իսկ ոչ քաղաքացիական (պաշտոնական, այդ թվում՝ ռազմական) ինքնաթիռների թռիչքը Հայաստանի օդային տարածքով ԱԳՆ-ի առանձին թույլտվություն է ենթադրում։

Կահիրե-Բաքու թռիչքը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի սկզբին: Նույն օրը ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով վերադարձել է Եգիպտոս:

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ ճշտելու, թե ինչ նպատակով է իրականացվել թռիչքը։Նախարարությունից տեղեկացրել են, որ թռիչքը մասնավոր այցի համար է իրականացվել։

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի օդային տարածքով Կահիրե-Բաքու թռիչք իրականացրած օդանավն ուղևորատար է, տեղափոխել է մասնավոր այցով Ադրբեջան մեկնած բարձրաստիճան անձի», – ասվում է նախարարության պատասխանում։

Նշենք, որ սա Եգիպտոսից իրականացված առաջին նման թռիչքը չէ։ Գարնանը այդ երկրի օդուժի մեկ այլ ինքնաթիռ, որն ուղևորվում էր Ղրղզստան, անցել էր Հայաստանի օդային տարածքով՝ ընթացքում վայրէջք կատարելով Ադրբեջանում։

Այն ժամանակ ևս մենք ՀՀ ԱԳՆ-ից թռիչքի մասին տվյալներ էինք խնդրել։ Հղում անելով եգիպտական կողմին՝ մեզ տեղեկացրել էին, որ այդ թռիչքն իրականացվել է զորավարժություններին մասնակցելու նպատակով։

Սակայն Ղրղզստանում եգիպտացի զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների մասին որևէ տվյալ մենք այդպես էլ չգտանք, իսկ Ղրղզստանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալությունից մեզ հայտնեցին, որ հայցվող տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն։

Նախորդ Լուրը

Առանց արտաքին ուղիղ միջամտության Իրանում իշխանափոխություն հավանական չէ. իրանագետ

Հաջորդ Lուրը

Կատարը մասնակցում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցություններին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Էրդողանի խորհրդականը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունները

12/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 75
Հայաստան

Երևանի ու Թբիլիսիի համագործակցությունն օրինակելի է․ Վրաստանի ԱԳ փոխնախարար

06/05/2026
Հայաստան

«Նոր տրանսպորտային միջանցքներ. մրցակցությո՞ւն, թե՞ համագործակցություն Հարավային Կովկասում». վրացի փորձագետի գնահատականը

29/04/2026
Հաջորդ Lուրը

Կատարը մասնակցում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցություններին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄԷ-ն նախատեսում է 2027-ին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ

15/05/2026

2027-ին Հայաստանը կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

15/05/2026

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը

15/05/2026

Թրամփը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում «համբերատար լինել» Իրանի հարցում

15/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)