30-01-2026 / 13:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Քրդերի բողոքի ակցիան Երևանում. Վանկարկել են «Էրդողան՝ տեռորիստ»

2026/01/22 15:21
Հասարակություն

Հայաստանի քրդական համայնքն այսօր՝ հունվարի 22–ին, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջևբողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության կողմից աջակցվող սիրիական իսլամիստների գործողությունների։ Ակցիային մասնակցում է նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը։

«Էրդողան՝ տեռորիստ», «Շարաֆան՝ տեռորիստ» վանկարկումներով,ՀՀ քրդական համայնքը երթով հասել են Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ հայտարարվել է, որ ակցիային միացել են նաև ՀՀ ազգային մյուս փոքրամասնությունները՝ եզդիներն ու ասորիները։

«Ցանկանում ենք մեր բողոքներն ու դժգոհությունները բարձրաձայնել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ ակնկալելով, որ դուք կդառնաք մեր ձայնը աշխարհին լսելի դարձնելու հարթակ։ Մենք չենք ընդունում և խստորեն դատապարտում ենք ժողովուրդների կոտորածի, բնության ոչնչացման վրա հիմնված շուկայական հարաբերությունների մտածելակերպը»,– ասացին ակցիայի մասնակիցները։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, թե Թուրքիան աջակցում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին գլուխ բարձրացնի, ու կոտորածները շարունակվեն։

«Մենք հիշում ենք նաև «Իսլամական պետության» կազմակերպված անկարգությունները Եվրոպայում, թե ինչպես էին հիմնարկների, խանութների հրկիզումները, անմեղ ժողովուրդներին վրաերթի ենթարկելը, կողոպուտները, պայթուցիկներով ահաբեկելու փորձերը։ Այս ամենը վերհիշելն անգամ սարսափելի է. քրդերի հանդեպ բարբարոսական գործողությունների նկատմամբ աչք փակելը կհանգեցնի ԻՊ-ի 2-րդ գալուստին, որն աշխարհը կտանի կործանման»,– հայտարարեցին մասնակիցները։

Հավաքվածները կոչ արեցին ՄԱԿ-ին և մարդասիրական կառույցներին աջակցել քրդական համայնքին, քանի որ մարդկային իրավունքների պաշտպանությունը միասին խաղաղ ապրելու գրավականն է։ ՄԱԿ-ի աշխատակիցները վերցրին նամակը։

Հիշեցնենք, որ Սիրիայի անցումային կառավարության ուժերը Թուրքիայի աջակցությամբ գրավել էին Հալեպ քաղաքի քրդաբնակ Շեյխ–Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները։ Այնուհետև նրանք բավական արագ ստիպեցին քրդական ուժերին հեռանալ Դեյր-Հաֆիրից։

Նախորդ Լուրը

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»

Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրք պատգամավոր․ «Քադայիֆը հայկական աղանդեր է»

30/01/2026
Հայաստան

Գերմանիան ՀՀ-ին է արտահանձնել Call center-ի գործով հետախուզվողին

30/01/2026
Հայաստան

Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18

29/01/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ

30/01/2026

Երբ է նախատեսված ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան

30/01/2026

Թուրք պատգամավոր․ «Քադայիֆը հայկական աղանդեր է»

30/01/2026

Գերմանիան ՀՀ-ին է արտահանձնել Call center-ի գործով հետախուզվողին

30/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)