04-04-2026 / 12:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին

2026/03/20 10:47
Կարևոր, Հայաստան, Միջազգային, Տնտեսություն

Եվրամիությունը լրացուցիչ 140 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն է տրամադրելու Հայաստանին՝ նպաստելու բարեփոխումների առաջխաղացմանը և երկկողմ համագործակցության խորացմանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։

Նա նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է Եվրամիության համար Հարավային Կովկասում՝ ընդգծելով տարածաշրջանի աճող նշանակությունը աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում, հայտնում է Արմենպրեսը:

«Սա կարևոր տարի է Հայաստանի համար, մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կհաջորդի առաջին անգամ երբևէ անցկացվող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը: Սա վկայում է այն մասին, թե որքան է բարձրացել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար և որքան է խորացել մեր գործընկերությունը»,- ասել է նա։

Հանձնակատարի խոսքով՝ վերջին տարիներին զգալի աճ է գրանցվել Հարավային Կովկասով անցնող բեռնափոխադրումների ծավալներում, որոնք 2022 թվականից ի վեր քառապատկվել են։ Նրա գնահատմամբ՝ ենթակառուցվածքային ներդրումների շնորհիվ հնարավոր է էլ ավելի մեծացնել այդ ցուցանիշը՝ նվազեցնելով փոխադրումների ժամանակն ու ծախսերը։

Կոսը ընդգծել է նաև, որ ԵՄ աջակցությունը չի սահմանափակվել միայն տնտեսական համագործակցությամբ և դիտարկվում է նաև որպես խաղաղության խթանման գործիք։ Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ կարևորելով տարածաշրջանային կապակցվածության զարգացումը։

Հանձնակատարի ներկայացմամբ՝ «Դիմակայության և աճի» ծրագրի շրջանակում ԵՄ-ն արդեն աջակցել է մոտ 7000 ձեռնարկության և նպաստել ավելի քան 20 հազար աշխատատեղի ստեղծմանը։

«Իրականացվում են նաև ծրագրեր կրթության, սոցիալական ծառայությունների և բնակարանաշինության ոլորտներում, ինչպես նաև աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինտեգրմանը՝ ավելի քան 70 միլիոն եվրոյի չափով»,- ընդգծել է Կոսը։

Մարթա Կոսի խոսքով՝ նոր՝ 140 միլիոն եվրոյի աջակցությունը միտված է նաև այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց ապահովելու համար։

«Այս միջոցները կնպաստեն այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց գրանցելու համար»,- նշել է նա։

Կոսը անդրադարձել է նաև ժողովրդավարական գործընթացներին՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում՝ ապահովելու ազատ և արդար ընտրությունների անցկացումը։

Նրա խոսքով՝ «որոշ չարամիտ դերակատարներ» փորձել են խաթարել ժողովրդավարական գործընթացները մի շարք եվրոպական երկրներում՝ կիրառելով կիբեռհարձակումներ և ապատեղեկատվական արշավներ։ Այս համատեքստում Կոսը հիշատակել է նաև Հայաստանում նախատեսվող խորհրդարանական ընտրությունները, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մենք այստեղ ենք՝ աջակցելու Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան», – նշել է նա։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, թե Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ առաջիկա ընտրություններին հնարավոր արտաքին միջամտությանը հակազդելու հարցում աջակցություն ստանալու նպատակով։ Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտնել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 12 մլն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին՝ այդ միջոցներն ուղղելով օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության դեմ պայքարին, ինչպես նաև կիբեռանվտանգության ամրապնդմանը։

Մարտի 16-ին Կալասը տեղեկացրել է, որ Եվրամիությունը որոշել է Հայաստան ուղարկել արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար։ Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է հայկական կողմի դիմումի հիման վրա։ Ըստ լրատվամիջոցների՝ ԵՄ արագ արձագանքման խումբը Հայաստան է ժամանելու ապրիլի սկզբին, և այն կազմված է լինելու 9-14 փորձագետից։

Նախորդ Լուրը

Մասկատում Միրզոյանի ՀՀ դեսպանների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Հաջորդ Lուրը

ՀՀ-ն՝ տարածաշրջանում առաջատար. Freedom House-ը ներկայացրել է «Ազատությունն աշխարհում 2026» զեկույցը

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ-ն՝ տարածաշրջանում առաջատար. Freedom House-ը ներկայացրել է «Ազատությունն աշխարհում 2026» զեկույցը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)