02-07-2026 / 02:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» արտահայտության հետևանքով փակված ռադիոյի գործը տեղափոխվել է Պետական խորհուրդ

2026/04/01 15:40
Թուրքիա, Հասարակություն

Թուրքական «Açık» ռադիոյի հեռարձակման լիցենզիայի չեղարկման վերաբերյալ իրավական գործընթացը տեղափոխվել է Թուրքիայի Պետական խորհուրդ։ 

Լրատվամիջոցի գործունեությունը կասեցվել էր այն բանից հետո, երբ 2024 թ․ ապրիլի 24-ին ուղիղ եթերի ընթացքում հյուրերից մեկը օգտագործել էր «Հայոց ցեղասպանության ոգեկոչում» և «որպես ցեղասպանություն որակվող» արտահայտությունները։ Հիմք ընդունելով այս արտահայտությունները՝ Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը սահմանել էր առավելագույն չափի վարչական տուգանք և հեռարձակման կասեցում՝ 5 անգամ, որից հետո էլ որոշում էր կայացվել չեղարկել ռադիոյի հեռարձակման լիցենզիան։ Ներկայումս առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները մերժել են ռադիոյի հայցերը, և գործը տեղափոխվել է Պետական խորհուրդ։

Ռադիոյի աշխատակազմի և վերջինիս իրավաբանական թիմի կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում շեշտվել է, որ այս գործընթացը ոչ միայն վարչական գործողություն է մեկ ռադիոկայանի դեմ, այլև կրիտիկական է օրենքի գերակայության, մամուլի ազատության և խոսքի ազատության տեսանկյունից։ Նշվել է, որ տեղի ունեցող գործընթացը միայն «Açık» ռադիոյին չի վերաբերում, այլ կառուցվածքային խնդիր է, որը հուզում է Թուրքիայի բոլոր անկախ լրատվամիջոցներին։

Մամուլի հայտարարության մեջ նշվել է, որ այնպիսի արտահայտությունների համար, որոնք ներպետական և միջազգային դատական որոշումներով համարվում են խոսքի ազատություն, խիստ պատժամիջոցների կիրառումը մեդիայի վրա ստեղծում է զսպող և սահմանափակող ազդեցություն։

Նախորդ Լուրը

Տեղի են ունեցել Թուրքիա-Վրաստան քաղաքական խորհրդակցություններ

Հաջորդ Lուրը

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը

01/07/2026
Ադրբեջան

Ի՞նչ է կանգնած Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման հետևում. փորձագետի կարծիքը

01/07/2026
Թուրքիա

Էրդողանն արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը

01/07/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 1900 մարդ

01/07/2026

Վրաստանում մահացության մակարդակը 2025-ին հասել է 44.300-ի

01/07/2026

Վրաստանի նախագահը կմասնակցի Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը

01/07/2026

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ

01/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)