08-07-2026 / 20:15
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Օվերչուկ. ԵՄ-ին անդամակցելու դեպքում, ՀՀ-ն ավիահաղորդակցություն չի ունենա ՌԴ հետ

2026/04/06 10:57
Հայաստան, ՌԴ

ԵՄ-ին անդամակցելու դեպքում, ՀՀ-ն ավիահաղորդակցություն չի ունենա ՌԴ հետ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ներկայումս Եվրոպական միության երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, հետևաբար մենք չենք ունենա ավիահաղորդակցություն Հայաստանի հետ», – ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները պետք է հաշվի առնեն Երևանի կողմից Եվրամիության հետ մերձեցման քաղաքականության հնարավոր հետևանքները, հայտնում է Ren.Tv-ն:

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, ապա դա տեղի կունենա, որովհետև ընդունվել են Եվրամիության հետ մերձեցման վերաբերյալ որոշումներ», – նշել է Օվերչուկը։

Նա նաև նշել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչ արդյունքների կհանգեցնի Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը։

Ապրիլի 2-ին, Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը հասել է այն սահմանագծին, որից հետո Ռուսաստանը կարող է վերանայել նրա հետ տնտեսական համագործակցության գործող ձևաչափը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահել հետաքրքրվել Հայաստանի քաղաքական ծրագրերով՝ երկրի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

«Մենք մեզ իրավունք ենք վերապահում փորձել հստակեցնել մեր գործընկերների հետ, իսկապես քննարկել նրանց ծրագրերը (Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում)», – ասել է նա «Վեստի» լրատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին։

Կրեմլի ներկայացուցիչը ընդգծել է, որ Հայաստանը և Ռուսաստանը կապված են խոր պատմական կապերով, և այդ պատճառով Երևանի ընտրած քաղաքական ուղին հանդիսանում է Մոսկվայի բարձր հետաքրքրության առարկա, հայտնում է Interfax.ru-ն:

Նախորդ Լուրը

ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայերենով շնորհավորել է Սուրբ Զատիկը

Հաջորդ Lուրը

Ալիևը մեկնել է Վրաստան

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են բնական գազի ոլորտում համագործակցության խորացումը

08/07/2026
Հայաստան

Հայաստանում կբացվի պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան

08/07/2026
Անվտանգություն

ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում սահմանային երեք անցակետ կառուցել

08/07/2026
Հաջորդ Lուրը

Ալիևը մեկնել է Վրաստան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են բնական գազի ոլորտում համագործակցության խորացումը

08/07/2026

Հայաստանում կբացվի պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան

08/07/2026

ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում սահմանային երեք անցակետ կառուցել

08/07/2026

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի

08/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)