05-04-2026 / 15:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը դատապարտող հոդվածներ «The Washington Times» -ում

2020/05/26 16:05
Ադրբեջան, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Մայիսի 24-ին ամերիկյան «The Washington Times» պարբերականի կայքում հրապարակվել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանի «Ադրբեջանը կանգնած է խաղաղության ճանապարհին» հոդվածը։ Մայիսի 25-ին ամերիկյան պարբերականը տեղադրել է նաև ամերիկահայ հասարակական գործիչ, մարդու իրավունքների պաշտպան Աննա Աստվածատուրյան-Թերքոթի «Ադրբեջանը ոտնահարում է մարդու իրավունքները» հոդվածը։

Համփարյանի հեղինակած հոդվածում նշվում է, որ հայաստանյան կողմը ամբողջությամբ սատարում է Ռոյս-Էնգելի առաջարկած հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրմանը։ «Միայն Ադրբեջանն է, որ արգելափակում է այս խելամիտ միջոցառումները՝ ուղղված թափանցիկության ապահովմանը, մասնավորապես որովհետև վախենում է առերեսվել իր հրադադարի խախտումների համար հաշվետվողականությանը», – նշում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի համանախագահը։

Համփարյանն ավելացնում է, որ տրամաբանությունը պարզ է․ «Միայն հարձակումներ նախաձեռնող կողմը կարող է ընդդիմանալ հրադադարը խախտողին արձանագրող տեխնոլոգիայի կիրառմանը։ Ռոյս-Էնգելի խաղաղության առաջարկի մերժումն Ադրբեջանի կողմից ի ցույց է դնում անպատասխանատվության գագաթնակետը, որը մեծացնում է տարածաշրջանային պատերազմի վտանգը համաշխարհային համավարակի շրջանում»։

Նշենք, որ 2015թ. հոկտեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդվարդ Ռոյսը և ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի տարբեր կուսակցությունների 85 անդամ նամակ էին հղել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Ամերիկացի կոնգրեսականները առաջարկել էին շփման գծի երկայնքով տեղակայել ԵԱՀԿ կողմից դիտարկվող կրակի տեղորոշման ժամանակակից համակարգեր և ձայնային տեղորոշման սարքավորումներ՝ կրակի աղբյուրը որոշելու համար։ Այս առաջարկը քննարկվել է նաև 2016 թ․ ապրիլին Ադրբեջանի նախաձեռնած հարձակումից հետո, սակայն, ի տարբերություն ՀՀ և Արցախի ղեկավարությունների, Ադրբեջանը հրաժարվում է մեխանիզմների ներդրումից։

Համփարյանի հոդվածի հրապարակումից մեկ օր անց տեղադրվել է նաև Աստվածատուրյանի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և հայատյացության քաղաքականության վերաբերյալ հոդվածը։ Պատասխանելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի կողմից նույն պարբերականում մայիսի 19-ին հրապարակված քարոզչական նյութին՝ Ա․ Աստվածատուրյանը նշում է, որ ինքը ծնվել է Ադրբեջանում, և Է․ Սումեյմանովը չի ներկայացնում ճշմարտությունը, որովհետև նա բռնապետի (ի նկատի ունի Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի) խոսափողն է։

«30 տարի առաջ 350,000 հայ էր ապրում Ադրբեջանում, և նրանցից շատերը սպանվել են, խեղվել կամ բռնաբարվել։ Բոլորը վտարվել են (բռնագաղթեցվել)։ Որպես հպարտ ամերիկացի և մեծ Մեյն նահանգի ընտրված պաշտոնյա՝ ես ապրում և շնչում եմ այս երկրի գաղափարներով և վճռականորեն մերժում եմ պարոն Սուլեյմանովի աղաղակող ստերը, հակահայկականությունը և անամոթ քարոզչությունը։

Ճշմարտությունն այն է, որ այսօր Ադրբեջանում չկա հայկական մշակույթի որևէ վկայություն՝ պատմության խեղաթյուրման և էթնիկ զտման համակարգված քաղաքականության հետևանքով։ Արցախի ինքնորոշման ժողովրդավարական շարժմանն ի պատասխան ամեն ոք, ում ես գիտեի, եթե չի սպանվել՝ բռնագաղթեցվել է։ Բաքվում իմ պապերի գերեզմանները քանդվել են, ինչպես բոլոր հայկական գերեզմանոցներն Ադրբեջանում։ Իմ հարևանները սպանվել են, իմ հարազատները՝ ծեծվել։ Ես 11 տարեկանում ֆիզիկական բռնության եմ ենթարկվել», – նշել է Աստվածատուրյան-Թերքոթը։

Ամերիկահայ մարդու իրավունքների պաշտպանն ավելացրել է, որ Բաքվում մնացած միակ հայկական եկեղեցին Ադրբեջանի իրական դեմքի մասին է հիշեցնում։ Եկեղեցու խաչերը հանվել են, ինչպես նաև վերացվել են այդ խոշտանգված և վանդալիզմի զոհ դարձած կառույցի հայկական բոլոր խորհրդանիշները։

«Հանդուրժամիտ Բաքվի կերպարը հակասության մեջ է մտնում ԱՄՆ պետքարտուղարության զգուշացմանը ցանկացած հայի, անգամ ՀՀ քաղաքացու՝ չայցելելու Ադրբեջան։ 2020թ․ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի հրապարակած նոր զեկույցը խորհուրդ է տալիս Ադրբեջանն ավելացնել պետքարտուղարության դիտարկման ենթակա երկրների ցանկ՝ կրոնական ազատությունների պարբերական խախտումների համար», – նշել է ամերկահայ գործիչը։

Աստվածատուրյան-Թերքոթը նշում է, որ տարածաշրջանում խաղաղության գլխավոր խոչնդոտը Ադրբեջանն է։ «ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի հոդվածը հուսահատ ջանք է՝ ուշադրությունը շեղելու Ադրբեջանի կողմից Արցախի, Հայաստանի և սեփական բնակչության հիմնարար իրավունքների լրջագույն խախտումներից։ Սա Արցախի ժողովրդի համար հերթական հաստատումն է, որ ազատության և ինքնորոշման ուղին որևէ այլընտրանք չունի: Սա պարզ ինքնապահպանում է»։

Նախորդ Լուրը

ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը

Հաջորդ Lուրը

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում․ մայիսի 26

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում․ մայիսի 26

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)