01-05-2026 / 13:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում․ մայիսի 26

2020/05/26 18:17
Ադրբեջան, Արցախ, Թուրքիա, Իրան, Հասարակություն

Regionmontor.com-ը ներկայացնում է մայիսի 26-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է վերջին 24 ժամվա ընթացքում երկրում արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։ Ըստ այդմ՝ վերջին օրվա ընթացքում իրականացվել է 21․492 ախտորոշիչ թեստ, որոնցից 987-ի պատասխանը դրական է եղել։

Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 29 դեպք, առողջացել է 1․321 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 157․814 դեպք և մահվան 4․369 դեպք, առողջացել է 120․015 հիվանդ:

Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 132 նոր դեպք, 78 մարդ ապաքինվել է, 1 մարդ՝ մահացել։ Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ Ադրբեջանում գրանցվել է վիրուսով վարակման 4․403 դեպք, 2․819 մարդ ապաքինվել է, 52 մարդ՝ մահացել։ Ներկայում հիվանդանոցում բուժում է ստանում 1․532 մարդ, որից 42-ի վիճակը ծանր է, 56-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։ Մինչ այժմ կատարվել է 276․338 թեստ։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, հաստատված վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը հասել է  732-ի։ Բուժվել են 537-ը, մահացել՝ 12-ը։ Կարանտինային ռեժիմում են գտնվում 3․076 քաղաքացիներ։ Ստացիոնարում բժշկական վերահսկողության տակ են գտնվում 300-ը։

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1․787-ով՝ կազմելով 139․511: Գրանցվել է կորոնավիրուսով պայմանավորված մահվան  57 նոր դեպք։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը հասել է 7․508-ի։  Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 109․437: Ներկա պահին 2․567 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Ընդհանուր առմամբ մինչ օրս 837․090 թեստ է անցկացվել։

Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7․402-ի, որոնցից 3․220-ը առողջացել են։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքի տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 4․052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  52․554 թեստավորում:

Վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 289 նոր դեպք, առողջացել են 75-ը։ Վերջին օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով պայմանավորված մահվան 4 նոր դեպք, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել  է 91-ի: 

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 34-ի: Առողջացել է 14 քաղաքացի։  Ընդհանուր թեստավորվել  է 789 մարդ, մեկուսացման մեջ է գտնվում 76-ը։

Նախորդ Լուրը

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը դատապարտող հոդվածներ «The Washington Times» -ում

Հաջորդ Lուրը

Իրանում ուժի մեջ է մտել «Իսրայելի թշնամական գործողություններին հակազդելու» մասին օրենքը

Այլ Լուրեր

Ադրբեջան

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026
Անվտանգություն

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026
Uncategorized @hy

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026
Հաջորդ Lուրը

Իրանում ուժի մեջ է մտել «Իսրայելի թշնամական գործողություններին հակազդելու» մասին օրենքը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026

Նավթի գինը հատել է 126 դոլարի սահմանը

30/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)