25-10-2026 / 12:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մերցը Ազգային անվտանգության խորհրդի հրատապ նիստ կհրավիրի՝ վառելիքի հնարավոր դեֆիցիտի հարցով

2026/04/20 12:30
Մերձավոր Արևելք, Միջազգային, Քաղաքականություն

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Իրանում պատերազմի հետևանքով առաջացած վառելիքի մատակարարման խնդիրների պատճառով առաջիկայում կհրավիրվի Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին հայտնում է գերմանական Der Spiegel լրատվական գործակալությունը:

Կանցլերի այս որոշումը պայմանավորված է հատկապես ավիավառելիքի՝ կերոսինի սպասվող պակասուրդով, ինչը սպառնում է երկրի տնտեսական անվտանգությանը։ Մերցն իր ելույթում ընդգծել է, որ թեև այս պահին իրավիճակը դեռևս վերահսկելի է, սակայն կառավարությունը պետք է պատրաստ լինի օպերատիվ միջոցառումների, որպեսզի Գերմանիայի քաղաքացիներն ու տնտեսվարողները չբախվեն դիզվառելիքի, բենզինի կամ կերոսինի անհասանելիության խնդրին։

Ավելի վաղ փոխկանցլեր Լարս Քլինգբայլը զգուշացրել էր, որ պետք չէ սահմանափակվել միայն գների աճի դեմ պայքարով, այլ պետք է առաջնահերթ դիտարկել հենց մատակարարման անվտանգությունը։ Իրավիճակն էլ ավելի է սրվում Էներգետիկայի միջազգային գործակալության կանխատեսումների ֆոնին, ըստ որոնց՝ Եվրոպան արդեն վեց շաբաթ անց կարող է զգալ ավիավառելիքի խիստ պակաս։ Ի պատասխան այս մարտահրավերների՝ Մերցը հայտնել է, որ Գերմանիան պատրաստ է նաև միջազգային մակարդակով ներգրավվել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովմանը և մասնակցել ականազերծման աշխատանքներին, պայմանով, որ դրա համար ստացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևը և Բունդեսթագի հավանությունը։

Նախորդ Լուրը

Ո՞ր ԵՄ երկրներն են սահմանափակում անչափահասների մուտքը սոցիալական ցանցեր

Հաջորդ Lուրը

Իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի վնասումը մեծ վրդովմունք է առաջացրել համացանցում

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Թուրքիա

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Ադրբեջան

Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

23/10/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի վնասումը մեծ վրդովմունք է առաջացրել համացանցում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)