22-10-2026 / 20:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ապատեղեկատվության դեմ նոր գործիք․ ներկայացվել է «Stugel.am» հարթակը

2026/04/22 15:13
Հայաստան, Հասարակություն

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկել է «Stugel.am» հարթակը, որը նախատեսված է ապատեղեկատվության դեմ պայքարում հանրությանը աջակցելու համար։ Այն հնարավորություն է տալիս ստուգել տեքստային, լուսանկարային և տեսանյութային բովանդակությունը։

Հարթակը ներկայացրել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը՝ կենտրոնի կազմակերպած քննարկման ընթացքում։

«Ձեզ հրավիրել ենք նաև ներկայացնելու մեր կողմից պատրաստված գործիքը, որի նպատակը ոչ թե միայն մասնագիտական հանրությանը, այլ ավելի լայն հասարակությանն աջակցելն է՝ տրամադրելով հարթակ, որը հնարավորություն կտա վերիֆիկացնել և նույնականացնել կոնտենտը»,- նշել է նա։

«Stugel.am»-ը ներառում է երեք հիմնական գործիք՝ տեքստերի, լուսանկարների և տեսանյութերի վերիֆիկացիայի համար։ «Նույն կերպ, ինչպես հնարավոր է ստեղծել գեներացված լուսանկար կամ տեսանյութ, հնարավոր է նաև դրանք ստուգել՝ պարզելու համար՝ իրական են, թե ոչ»,- ասել է Ծառուկյանը։

Ծառուկյանի խոսքով՝ ապատեղեկատվության դեմ պայքարը պետք է լինի ոչ միայն արձագանքային, այլ նաև կանխարգելիչ․ «Ապատեղեկատվության դեմ պայքարը պետք է ունենա նաև հարձակողական բնույթ, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն արձագանքել, այլ նաև կանխել այն»։

Նա կարևորել է նաև մեդիագրագիտության բարձրացումը՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը։ Միևնույն ժամանակ նշել է, որ հարթակի ստեղծումը նախատեսված էր ապատեղեկատվության դեմ պայքարի 2024–2026 թվականների գործողությունների ծրագրով և իրականացվել է եվրոպացի գործընկերների աջակցությամբ։

Ծառուկյանը նաև նշել է, որ տեխնոլոգիաները շարունակաբար զարգանում են, և հարթակը պետք է մշտապես թարմացվի՝ նոր ձևաչափերի ճանաչման համար։ Նրա խոսքով՝ հարթակը կլինի բաց և անվճար բոլորի համար՝ ստեղծված էստոնական ընկերության աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ, սակայն չարաշահումներից խուսափելու համար կարող են կիրառվել որոշ սահմանափակումներ։

Նախորդ Լուրը

Վրաստանում պետնախարարի պաշտոն է ստեղծվել

Հաջորդ Lուրը

Սալվադորում զանգվածային դատավարություն է անցկացվում՝ 486 մեղադրյալով

Այլ Լուրեր

Ադրբեջան

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետ է նշել

22/10/2026
Ադրբեջան

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան. ԶԼՄ-ներ

22/10/2026
Հասարակություն

Meta-ն տուգանվել է 25 մլրդ դոլարով՝ օգտատերերի տվյալների գաղտնիության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների համար

22/10/2026
Հաջորդ Lուրը

Սալվադորում զանգվածային դատավարություն է անցկացվում՝ 486 մեղադրյալով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ժամկետ է նշել

22/10/2026

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան. ԶԼՄ-ներ

22/10/2026

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները

22/10/2026

ԱՄՆ-ն հրահանգել է իր դիվանագետների մի մասին լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների պատճառով

22/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)