14-09-2026 / 15:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

2026/04/24 17:34
Թուրքիա, Կարևոր, Հայաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի հայ համայնքին ուղղված ավանդական ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձով, որն ընթերցվել է հայկական Սբ Հակոբ եկեղեցում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված պատարագի ընթացքում։ Այս մասին հայտնել է «ԱԿՕՍ»-ը։

Ուղերձում Էրդողանը հիշատակել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին․ «Կայսրության փլուզման ընթացքում օկուպացիաների, բախումների, ապստամբությունների, հրոսակների գործողությունների, հիվանդությունների պատճառով օսմանցի ժողովուրդները մեծ ցավ են ապրել»,- նշել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ իրենք կարողացել են ստեղծել Թուրքիայի Հանրապետությունը՝ չմոռանալով այդ ցավերը, բայց նաև կարողանալով հաղթահարել դրանք։

Էրդողանի ուղերձում տեղ են գտել հետևյալ ձևակերպումները․

«Մենք ջանում ենք ապագա սերունդներին թողնել ոչ թե վատ հիշողություններ, այլ ապագա, որտեղ ճշմարտությունները փոխանցվում են խղճի լեզվով։

Պատմությունից թշնամանք քաղել փորձողներին լավագույն պատասխանը տալիս ենք այն մոտեցմամբ, որը չի սահմանափակվում գաղափարական կաղապարներով, գերադասում է խաղաղության, ապրումակցման և երկխոսության լեզուն, և հիմքում դնում է ոչ թե բախումը, այլ փոխհամաձայնությունը։

86 միլիոնով միասին կկառուցենք մեր ապագան և այն ժառանգությունը, որը թողնելու ենք մեր սերունդներին։

Այս մտքերով կրկին կիսում եմ հայկական համայնքի անցյալում ունեցած ցավերը և մեկ անգամ ևս հարգանքով հիշում եմ կյանքը կորցրած բոլոր օսմանյան քաղաքացիներին»։

Նախորդ Լուրը

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

Հաջորդ Lուրը

Հեռախոսազրույց են ունեցել Թրամփը և Էրդողանը

Այլ Լուրեր

Հայաստան

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի սեպտեմբերի 15-ից 25-ը

14/09/2026
Հայաստան

Հայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները

14/09/2026
Հայաստան

Երևանը «Աերոֆլոտ»-ի ամառային ամենապահանջված ուղղությունների եռյակում է

11/09/2026
Հաջորդ Lուրը

Հեռախոսազրույց են ունեցել Թրամփը և Էրդողանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրիկ Թրամփը կայցելի Թբիլիսի՝ «Trump Tower»-ի ներկայացմանը մասնակցելու համար

14/09/2026

Իրանի միջուկային գործակալության ղեկավարին թույլ չեն տվել մուտք գործել Ավստրիա

14/09/2026

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի սեպտեմբերի 15-ից 25-ը

14/09/2026

Հուրմուզի նեղուցի շուրջ հանդիպումը հետաձգվել է

14/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)