Վիեննայում կայացել է «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի արդյունքում 15 մասնակից երկրներից եզրափակիչ փուլ են անցել 10-ը։ Դրանք են՝ Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան և Լեհաստանը։ Անցողիկ շեմը չեն հաղթահարել Պորտուգալիան, Վրաստանը, Մոնտենեգրոն, Էստոնիան, Սան Մարինոն:
Այս տարվա մրցույթն ուղեկցվում է քաղաքական լարվածությամբ և բողոքի գործողություններով։ Իսրայելի մասնակցության դեմ մի շարք երկրներում անցկացվում են բողոքի ակցիաներ՝ կապված Գազայում ընթացող պատերազմի հետ, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ մրցույթը բոյկոտում է հինգ երկիր։ Մրցույթի ընթացքում նաև արձանագրվել են լարված պահեր․ 28-ամյա իսրայելցի մասնակից Նոամ Բետանի ելույթի ժամանակ լսվել են սուլոցներ և հակաիսրայելյան կարգախոսներ։
Վիեննայում նախատեսված են նաև պաղեստինամետ բողոքի ակցիաներ, ինչի հետևանքով ուժեղացվել են անվտանգության միջոցառումները․ ոստիկանություն է տեղափոխվել Ավստրիայի տարբեր շրջաններից, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերում Գերմանիայի իրավապահ համակարգը։
Նշենք, որ «Եվրատեսիլ-2026»-ում Հայաստանը ներկայացնում է Սիմոնը, որը «Paloma Rumba» երգով հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 14-ին։








