17-10-2026 / 19:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստան 5000 ամերիկացի զինվորական ուղարկելու մասին

2026/05/22 16:30
ԱՄՆ, Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լրացուցիչ 5000 զինվորական կտեղակայի Լեհաստանում՝ նշելով, որ այդ որոշման հարցում առանցքային դեր է խաղացել իր ջերմ հարաբերությունները Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ, ում թեկնածությունն ինքը պաշտոնապես սատարել էր նախորդ տարվա ընտրություններում։ Փոխանցում է Deutsche Welle-ն։

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին այս քայլի համար՝ Վաշինգտոնի հետ դաշինքն անվանելով Լեհաստանի և ողջ Եվրոպայի անվտանգության կարևորագույն հենասյուն, իսկ ՆԱՏՕ-ի ղեկավարն արդեն ողջունել է զորքերի տեղակայման վերաբերյալ Սպիտակ տան որոշումը։

Միաժամանակ դեռևս պարզ չէ, թե արդյոք խոսքն իսկապես լրացուցիչ բրիգադի մասին է, թե Եվրոպա ուղարկվող մարտական բրիգադի ռոտացիայի, որը Պենտագոնը չեղարկել էր մեկ շաբաթ առաջ․ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրահանգել էր կանգնեցնել մոտ 4700 զինվորից բաղկացած ստորաբաժանման մեկնումը Լեհաստան և Մերձբալթյան երկրներ՝ պատճառաբանելով, որ եվրոպական դաշնակիցները բավարար չափով չեն աջակցում ԱՄՆ-ին։

Չնայած Վաշինգտոնի կողմից Եվրոպայում ռազմական ներկայության ընդհանուր կրճատմանը, Լեհաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ ամերիկյան ուժերի վերատեղակայումը չի անդրադառնա իրենց երկրի վրա, և Վարշավան շարունակաբար աշխատում է ամերիկյան զորակազմի հզորացման ուղղությամբ։ «Մեկ բան հստակ է՝ Լեհաստանը հաստատ չի կորցնում այն, ինչ ուներ՝ շուրջ 10,000 զինվոր»,- CNN-ի փոխանցմամբ՝ նշել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Հատկանշական է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր Գերմանիայից 5000 զինվորական դուրս բերելու մասին, ինչը տեղի էր ունեցել Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջև ծագած հրապարակային վեճի ֆոնին, երբ Մերցը հայտարարել էր, թե Իրանը բանակցությունների սեղանի շուրջ «նվաստացնում է» Միացյալ Նահանգներին։

Նախորդ Լուրը

Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ

Հաջորդ Lուրը

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
ԱՄՆ

Արաղչի․ Վստահում ենք հայ բարեկամներին․ նրանք Իրանի անվտանգության դեմ քայլ չեն անի

16/10/2026
Միջազգային

Ուկրաինային աջակցելը յուրաքանչյուր եվրոպացու վրա արժենում է տարեկան մեկ գարեջուր․ Լատվիայի վարչապետ

16/10/2026
Հաջորդ Lուրը

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

16/10/2026

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են ռուսական գազի մատակարարման երթուղին և գնագոյացման մեխանիզմները

16/10/2026

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)