Ռուսաստանը կոչ է արել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագիտական ներկայացուցիչներին հնարավորինս շուտ լքել Կիևը՝ հայտարարելով, որ նախատեսում է նոր հարվածներ հասցնել Ուկրաինայի մայրաքաղաքին։
ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ հարվածները կարող են ուղղվել «որոշումների կայացման կենտրոններին» և հրամանատարական կետերին։ Մոսկվայի փոխանցմամբ՝ նախազգուշացումը վերաբերում է նաև դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին։
Ռուսական կողմը պնդում է, որ հնարավոր գործողությունները պատասխան են Ուկրաինայի կողմից անցած ուրբաթ իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, որի թիրախում, ըստ Մոսկվայի, եղել է ուսանողական հանրակացարան։ Ուկրաինական կողմը, սակայն, հայտարարել է, որ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքերի հրամանատարական ստորաբաժանմանը։






