Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Բաքու-Թբիլիս-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավման մասին հարցին, հայտարարել է․
«Երբ խոսում ենք Վրաստանում կապակցելիության գործառույթի զարգացման մասին, իհարկե, այստեղ Հայաստանին շատ մեծ նշանակություն է տրվում, և մենք, անշուշտ, պատրաստ ենք առավելագույնս խորացնել մեր հարաբերություններն ու գործընկերությունը մեր հայ ընկերների հետ, այդ թվում՝ տարանցիկ գործառույթի զարգացման ուղղությամբ։ Մեր կողմից կլինի առավելագույն ակտիվություն այս ուղղությամբ»։
Նշենք, որ հունիսի 2-ից Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին անցնում է ամբողջական շահագործման՝ վրացական հատվածի արդիականացման ավարտից հետո:







