08-09-2026 / 22:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկ ամսում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության 5-րդ զինծառայողն է մահացել

2026/06/08 15:42
Ադրբեջան

Հունիսի 1-ին Նախիջևանում անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող Նաթիգ Մամեդովը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները:

Զինվորի հայրը՝ Նամիգ Մամեդովը, հայտնել է, որ որդու մահվան վերաբերյալ իրենց որևէ պաշտոնական բացատրություն չի տրվել։ Նրա փոխանցմամբ՝ մահվան պատճառ կարող էր դառնալ բժշկական անփութությունը՝ ջերմությունը իջեցնելու համար արված սխալ ներարկումը։

«Որդուս 37.5 աստիճան ջերմությամբ տարել են բուժկետ, որտեղ ներարկում են արել։ Ամենայն հավանականությամբ, հակաբիոտիկի ներարկումից հետո տղաս անաֆիլակտիկ շոկ է տարել։ Դրանից հետո նրան տեղափոխել են հոսպիտալ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- պատմել է հայրը՝ հավելելով, որ մինչ ծառայության անցնելը որդին անցել է բոլոր բժշկական քննությունները և առողջական որևէ խնդիր չի ունեցել։

Մամեդովը նշել է, որ դիակը տուն բերելու օրը ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել որևէ տեսանկարահանում իրականացնել. «Թույլ չտվեցին, որ նկարահանում արվի, իսկ հուղարկավորության ժամանակ հավաքեցին բոլորի հեռախոսները»։ Հայրը որդու մահվան մասին տեսանյութ է տեղադրել նաև իր TikTok-յան էջում, սակայն մի քանի ժամ անց այն հեռացվել է հարթակից։

Սա վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունում զինծառայողի մահվան հինգերորդ դեպքն է։ Պետական գերատեսչությունները որևէ պարզաբանում չեն տարածել այս միջադեպերի վերաբերյալ։

Նշենք, որ 2026 թվականի հունվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացել է առնվազն 20 զինծառայող։

Tags: Ադրբեջանի բանակի կորուստներ
Նախորդ Լուրը

Հայաստանը 2025 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ի անդամավճարը․ ԱԳՆ

Հաջորդ Lուրը

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնալու համար

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինը և Ալիևը

07/09/2026
Ադրբեջան

ՌԴ ԱԽ փոխքարտուղար․ Մոսկվան համագործակցության ներուժ ունի Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ

04/09/2026
Ադրբեջան

ԵՄ դեսպան. Խորացնում ենք հարաբերություններն Ադրբեջանի հետ

04/09/2026
Հաջորդ Lուրը

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնալու համար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսլամաբադի հուշագրի կատարումը կարող է թուլացնել տարածաշրջանային լարվածությունը. Արաղչի

08/09/2026

ՀՀ և ՌԴ հարաբերությունները մեծ ընտանիքի հարաբերությունների են նման. Չայկա

08/09/2026

Պատերազմում հաղթանակը շատ մոտ է. Պեսկով

08/09/2026

Թուրքիայի Անթալիա նահանգում հրդեհներ են

08/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)