ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր 39 անգամ հրապարակավ հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը մոտ է կամ կնքման եզրին է։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։
Ըստ հեռուստաալիքի՝ այս հայտարարությունն այնքան հաճախ է կրկնվել, որ այն այլևս լուրջ չի կարելի ընդունել։
CNN-ը կարծում է, որ Թրամփը «կամ մոլորության մեջ է և փորձում է կայունացնել ֆինանսական շուկաները, կամ պարզապես հույս ունի, որ ամեն ինչ իր ուզածով կստացվի»։







