12-09-2026 / 03:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ճապոնիայում հույս ունեն, որ Թրամփն այլևս «Նարուտոյի» կերպարով տեսանյութեր չի հրապարակի

2026/06/12 15:36
ԱՄՆ, Միջազգային

Ճապոնիայի տնտեսական անվտանգության նախարար Կիմի Օնոդան հայտարարել է, որ անիմեների կերպարների օգտագործումը թույլատրելի է միայն հեղինակային իրավունքի թույլտվության առկայության դեպքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյայի այս արձագանքը հետևել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սոցիալական ցանցերում արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութի տեղադրմանը, որտեղ նա հանդես է եկել ամենահայտնի անիմեներից մեկի՝ «Նարուտոյի» գլխավոր հերոս Նարուտո Ուզումակիի կերպարով: Նախարարը հույս է հայտնել, որ նմանօրինակ միջադեպերն այլևս չեն կրկնվի։

«Իհարկե, ես տեղյակ եմ այդ հրապարակման մասին։ Սկզբունքն այն է, որ կերպարի օգտագործման համար անհրաժեշտ է հեղինակի թույլտվությունը, և դա վերաբերում է նույնիսկ պետական կառույցների կողմից օգտագործման դեպքերին։ Նույնիսկ եթե սա հեղինակային իրավունքի բացահայտ խախտում չէ, ստեղծագործության օգտագործումն այնպիսի ձևով, որը տարբերվում է հեղինակի նպատակներից, կարող է վնասել արտադրանքի իմիջին և վնաս հասցնել իրավատիրոջը»,- նշել է Օնոդան։

Նախարարի փոխանցմամբ՝ Տոկիոն դիվանագիտական խողովակներով արդեն իսկ բազմիցս Վաշինգտոնին է հասցրել իր դիրքորոշումն այս հարցի շուրջ։ Ճապոնական կողմը մտադիր է շարունակել երկխոսությունն ԱՄՆ-ի հետ՝ ապահովելու ճապոնական անիմեի հեղինակային իրավունքների պատշաճ պաշտպանությունը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփի հրապարակած հոլովակը լայն քննադատության էր արժանացել նաև անիմեի սիրահարների և երկրպագուների շրջանում։

Նախորդ Լուրը

Պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ի հարվածներից վնասվել է ավելի քան 50 իրանական ռազմաբազա.BBC

Հաջորդ Lուրը

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

Այլ Լուրեր

Ժամանց

Ղազախստանին արգելվել է մասնակցել Եվրատեսիլին

11/09/2026
Կարևոր

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքննարկի Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման նախագիծը

11/09/2026
Հայաստան

Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

11/09/2026
Հաջորդ Lուրը

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Երևանը «Աերոֆլոտ»-ի ամառային ամենապահանջված ուղղությունների եռյակում է

11/09/2026

Թյուրքական պետությունները քննարկում են «թյուրքական Շենգեն» ստեղծելու հնարավորությունը

11/09/2026

2025-ին Ադրբեջանում 15-17 տարեկան աղջիկները 877 երեխա են ունեցել

11/09/2026

Պեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքում

11/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)