12-09-2026 / 04:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

2026/06/12 16:06
Հայաստան, Տնտեսություն

Հայաստանում վերջին օրերին գրանցված ինտենսիվ տեղումները զգալի ազդեցություն են ունեցել հանրապետության ջրային պաշարների համալրման վրա՝ բարելավելով ընդհանուր հիդրոլոգիական վիճակը։ Միաժամանակ մասնագետները զգուշացնում են, որ առանձին հատվածներում շարունակում են պահպանվել հանկարծակի հեղեղումների և սելավների առաջացման ռիսկերը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով՝ վերջին օրերին Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում արձանագրվել են հորդառատ անձրևներ, որոնք պայմանավորված են եղել մթնոլորտային անկայունությամբ և վերընթաց օդային հոսանքների ակտիվացմամբ։ Տեղումները հիմնականում կարճատև են եղել, սակայն առանձնացել են բարձր ինտենսիվությամբ՝ որոշ վայրերում ուղեկցվելով ամպրոպներով և կարկուտով։ Օրվա ընթացքում տեղումների առավելագույն քանակը հասել է 20-25 միլիմետրի։

Հունիսի 12-ի դրությամբ երկրի մեծ մասում տեղումների կուտակային ցուցանիշը կազմել է ամսական կլիմայական նորմայի մոտ 50-60 տոկոսը։ Մասնագետների գնահատմամբ՝ այս ցուցանիշը չի համարվում արտառոց, սակայն վկայում է տեղումների անհավասար բաշխման և առանձին շրջաններում դրանց բարձր ինտենսիվության մասին։

Ջրային տնտեսության տեսանկյունից կարևոր իրադարձություն է Ապարանի ջրամբարի ամբողջական լցվածությունը, որը վերջին անգամ արձանագրվել էր 2011 թվականին։ Սա հնարավորություն է տալիս ապահովել Ապարանի և Աշտարակի տարածաշրջանների ոռոգման համակարգերի ավելի կայուն աշխատանքը, ինչպես նաև լրացուցիչ ջրով սնուցել Արզնի-Շամիրամ ջրանցքը։ Արդյունքում կրճատվում է Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի անհրաժեշտությունը։

Դրական միտում է նկատվում նաև Սևանա լճի մակարդակի փոփոխության հարցում։ 2026 թվականի սկզբից մինչև հունիսի 12-ը լճի մակարդակը բարձրացել է 44 սանտիմետրով՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը և մոտենալով բազմամյա միջին մակարդակներին։ Մասնագետները նշում են, որ մեկ օրում մինչև 2 սանտիմետր բարձրացումը համեմատաբար հազվադեպ երևույթ է և սովորաբար պայմանավորված է գետային ներհոսքերի կտրուկ ավելացմամբ՝ տեղումների կամ ակտիվ ձնհալքի հետևանքով։

Ըստ Ազիզյանի՝ 2026 թվականի գարնան ընթացքում Հանրապետությունում տեղումների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 198 միլիմետր կամ կլիմայական նորմայի 131 տոկոսը։ Դա նպաստել է հողի խոնավության վերականգնմանը, մակերևութային և ստորերկրյա ջրերի պաշարների համալրմանը, ինչպես նաև ջրային համակարգերի հավասարակշռության պահպանմանը։

Միաժամանակ մասնագետները նշում են, որ ամռան ամիսներին հնարավոր շոգ եղանակն ու տեղումների նվազումը կարող են փոփոխություններ մտցնել ջրային հաշվեկշռում։ Այդուհանդերձ, ներկայիս իրավիճակը թույլ է տալիս դրական կանխատեսումներ անել ոռոգման սեզոնի վերաբերյալ։ Գետերի մեծ մասում ջրի ելքերը համապատասխանում են նորմային կամ գերազանցում են այն, խոշոր ջրամբարները գտնվում են բարձր լցվածության փուլում, իսկ Սևանա լիճը շարունակում է վերականգնման կայուն ընթացքը։ Միևնույն ժամանակ, եղանակային կտրուկ փոփոխությունների նկատմամբ համակարգի զգայունությունը շարունակում է բարձր մնալ, ինչի պատճառով անհրաժեշտ է շարունակական մոնիթորինգ և ռիսկերի արդյունավետ կառավարում։

Նախորդ Լուրը

Ճապոնիայում հույս ունեն, որ Թրամփն այլևս «Նարուտոյի» կերպարով տեսանյութեր չի հրապարակի

Հաջորդ Lուրը

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

Այլ Լուրեր

Հայաստան

Երևանը «Աերոֆլոտ»-ի ամառային ամենապահանջված ուղղությունների եռյակում է

11/09/2026
Կարևոր

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքննարկի Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման նախագիծը

11/09/2026
Հայաստան

Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

11/09/2026
Հաջորդ Lուրը

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Երևանը «Աերոֆլոտ»-ի ամառային ամենապահանջված ուղղությունների եռյակում է

11/09/2026

Թյուրքական պետությունները քննարկում են «թյուրքական Շենգեն» ստեղծելու հնարավորությունը

11/09/2026

2025-ին Ադրբեջանում 15-17 տարեկան աղջիկները 877 երեխա են ունեցել

11/09/2026

Պեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքում

11/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)