21-06-2026 / 13:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գլխատված հայ զինծառայողի գործով ՄԻԵԴ-ն Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել

2026/06/19 10:01
Ադրբեջան, Արցախ, Կարևոր, Հայաստան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Վ.Թ.-ն և այլոք ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը՝ Ադրբեջանին մեղավոր ճանաչելով 2016 թվականի ապրիլին մայոր Հայկ Թորոյանի խոշտանգումների և դաժան սպանության մեջ:

Ստրասբուրգյան դատարանը սահմանել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելում) հոդվածները:

Գործը վերաբերում է 1985 թվականին ծնված մայոր Թորոյանին, ով սպանվել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ՝ Թալիշ գյուղի մոտակայքում: Ըստ գործի նյութերի՝ 2016 թվականի ապրիլի 2-ին հայ սպան և նրա վարորդը բեռնատարով զինամթերք էին տեղափոխում դիրքեր, երբ հայտնվել են ադրբեջանական զինուժի շրջափակման մեջ և ենթարկվել ինտենսիվ գնդակոծության:

ՄԻԵԴ-ը հիմնավոր է համարել հայկական կողմի իրականացրած դատաբժշկական փորձաքննությունը, ըստ որի՝ գնդակոծությունից հետո հայ սպան ողջ է եղել ևս 30 րոպեից մինչև 2 ժամ, սակայն ի վիճակի չի եղել ինքնուրույն տեղաշարժվել: Մահից վայրկյաններ առաջ ադրբեջանցի զինվորները կտրել են նրա երկու ձեռքերը, մահվան անմիջական պատճառը եղել է գլխատումը, որն իրականացվել է, երբ սպան դեռ ողջ է եղել:

Ադրբեջանական կողմը փորձել է հերքել իր պատասխանատվությունը՝ պնդելով, թե տարածքը չի գտնվել իր վերահսկողության տակ և իրենք չեն կարողացել ստուգել դեպքի հանգամանքները: ՄԻԵԴ-ը, սակայն, մերժել է Բաքվի փաստարկները:

ՄԻԵԴ-ն արձանագրել է.

  1. Կյանքի իրավունքի խախտում (Հոդված 2). Սպան սպանվել է ադրբեջանցի զինվորների կողմից այն բանից հետո, երբ արդեն վիրավոր էր և չէր կարող ինքնապաշտպանվել, ինչը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին:
  2. Խոշտանգումների արգելում (Հոդված 3). Մինչև մահը զոհը ենթարկվել է դաժան ֆիզիկական բռնության:
  3. Բարոյական տառապանք հարազատներին. Դատարանը ճանաչել է նաև սպայի հարազատների կրած հոգեկան ծանր տառապանքը, քանի որ մարմնի կտրված մասերը այդպես էլ չեն վերադարձվել, և նրանք զրկվել են հարազատին պատշաճ հուղարկավորելու հնարավորությունից:

Դատարանն Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է, որպես բարոյական վնասի փոխհատուցում, զոհվածի հարազատներին վճարել 90,000 եվրո:

Սպայի շահերը Ստրասբուրգում ներկայացրել են փաստաբաններ Արտակ Զեյնալյանը, Արա Ղազարյանը, Հասմիկ Հարությունյանը և Անահիտ Մելքոնյանը:

Նախորդ Լուրը

ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ խորհրդային հուշահամալիրի պղծման պատճառով․ Զախարովա

Հաջորդ Lուրը

Մոսկվան կրակի մեջ. Կիևն ամենախոշոր հարվածն է հասցրել. Տեսանյութ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հայաստանը Airbus արտադրության վեց H145 ուղղաթիռ ձեռք կբերի

19/06/2026
Հայաստան

Վրաստանը հերքել է հայկական արտադրանքի վերաարտահանման վերաբերյալ լուրերը

19/06/2026
Հայաստան

162 տոննա ծիրան է արտահանվել Ուկրաինա և Վրաստան. Պապոյան

19/06/2026
Հաջորդ Lուրը

Մոսկվան կրակի մեջ. Կիևն ամենախոշոր հարվածն է հասցրել. Տեսանյութ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը Airbus արտադրության վեց H145 ուղղաթիռ ձեռք կբերի

19/06/2026

Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի

19/06/2026

Իրանի խորհրդարանի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում

19/06/2026

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Իրանի հետ գործարքից դժգոհող Իսրայելի պաշտոնյաներին

19/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)