27-09-2026 / 14:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը Airbus արտադրության վեց H145 ուղղաթիռ ձեռք կբերի

2026/06/19 16:39
Անվտանգություն, Կարևոր, Հայաստան

Հայաստանի Հանրապետությունը և «Airbus Helicopters» ընկերությունը պայմանագիր են ստորագրել վեց H145 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների ձեռքբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ընկերությունը իր պաշտոնական կայքում։

Համաձայնագիրը, որը վերջնական տեսքի էր բերվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում, արդեն ուժի մեջ է մտել։ Սա Հայաստանի և «Airbus Helicopters»-ի միջև առաջին պայմանագիրն է:

«Airbus Helicopters»-ի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի ղեկավար Լյուդովիկ Բուաստոն նշել է, որ ընկերության համար մեծ պատիվ է ողջունել Հայաստանին «Airbus Helicopters»-ի գործընկերների ընտանիքում․

«Այս առաջին պայմանագիրը վկայում է մեր ընկերության և Հայաստանի միջև ձևավորվող գործընկերության ամրապնդման մասին։ Մենք հպարտ ենք աջակցել երկրի օդային հնարավորությունների արդիականացման գործընթացին։ H145-ը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը և Հայաստանի իշխանություններին կապահովի անհրաժեշտ ճկունությամբ ու հուսալիությամբ՝ ամենաբարդ տրանսպորտային առաքելությունները կատարելու համար», – ասել է նա։

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ H145 ուղղաթիռը հայտնի է հատկապես բարձր լեռնային և շոգ կլիմայական պայմաններում իր բարձր արդյունավետությամբ, ինչը այն դարձնում է հարմար Հայաստանի լեռնային աշխարհագրական պայմանների համար։

Աշխարհում ներկայումս շահագործվում է H145 ընտանիքի ավելի քան 1800 ուղղաթիռ, որոնք ընդհանուր առմամբ իրականացրել են ավելի քան 8,5 միլիոն թռիչքային ժամ։

Նախորդ Լուրը

Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթաց կա. կողմերը ձևավորում են Բարձր մակարդակի կոմիտե և ապաէսկալացիոն կենտրոն

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլի հայկական դպրոցներում հայաստանցի երեխաների ընդունելության հարցը շարունակում է չլուծված մնալ․ «Ակոս»

26/09/2026
ԱՄՆ

Իրաքը փորձում է ազատվել իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ արգելքից

26/09/2026
ԱՄՆ

Թրամփը կողմ է արտահայտվել սպառազինության վերահսկման շուրջ եռակողմ բանակցություններին

26/09/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթաց կա. կողմերը ձևավորում են Բարձր մակարդակի կոմիտե և ապաէսկալացիոն կենտրոն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլի հայկական դպրոցներում հայաստանցի երեխաների ընդունելության հարցը շարունակում է չլուծված մնալ․ «Ակոս»

26/09/2026

Իրաքը փորձում է ազատվել իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ արգելքից

26/09/2026

Ռուսաստան-Ուկրաինա փոխադարձ հարվածներ․ Ուկրաինան հարվածել է միանգամից հինգ գործարանի, Կիևում զոհվել է 7 մարդ

26/09/2026

Իրանի ԱԳ նախարար. Կայուն զարգացումն անհնար է առանց խաղաղության

26/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)