Ամերիկյան հեղինակավոր «Global Firepower» վերլուծական կենտրոնը հրապարակել է աշխարհում նավթի ամենամեծ պաշարներն ունեցող երկրների նոր վարկանիշային աղյուսակը։ Զեկույցի հեղինակները շեշտում են, որ նավթը շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքականության գլխավոր շարժիչ ուժերից մեկը՝ արդարացիորեն կրելով «սև ոսկի» անվանումը։
Ըստ վերլուծական կենտրոնի տվյալների՝ մոլորակի նավթային խոշորագույն պաշարներն ունեցող երկրների առաջատար տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Վենեսուելա – 303 մլրդ 806 մլն բարել
- Սաուդյան Արաբիա – 258 մլրդ 600 մլն բարել
- Իրան – 208 մլրդ 600 մլն բարել
- Կանադա – 170 մլրդ 300 մլն բարել
- Իրաք – 145 մլրդ 19 մլն բարել
- Քուվեյթ – 101 մլրդ 500 մլն բարել
- ԱՄԷ – 97 մլրդ 800 մլն բարել
- Ռուսաստան – 80 մլրդ բարել
- Լիբիա – 48 մլրդ 363 մլն բարել
- ԱՄՆ – 38 մլրդ 212 մլն բարել
Global Firepower-ի ընդհանուր ցանկում տեղ է գտել նաև տարածաշրջանային երկրներից Թուրքիան, որը զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը՝ 366 միլիոն բարել պաշարներով։







