16-08-2026 / 16:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ վարչակազմը մտադիր է Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչներ վաճառել

2026/06/26 15:06
ԱՄՆ, Թուրքիա, Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Թուրքիային ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ տասնյակ ավիաշարժիչներ վաճառելու մտադրության մասին՝ չնայած մի շարք օրենսդիրների առարկություններին: Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

ԱՄՆ պետքարտուղարության՝ հունիսի 24-ով թվագրված պաշտոնական ծանուցման համաձայն՝ կառավարությունը պատրաստ է արտոնագրել շարժիչների արտահանումը: Նախատեսված է, որ ամերիկյան «General Electric» ընկերության արտադրած շարժիչները կօգտագործվեն թուրքական «KAAN» կործանիչի ծրագրում։ Այն Անկարայի ռազմարդյունաբերության կարևոր նախագծերից մեկն է, որի նպատակն է նվազեցնել երկրի կախվածությունը օտարերկրյա ռազմական տեխնիկայից։

Ըստ «Reuters»-ի՝ գործարքը դիտարկվում է նաև որպես քաղաքական ժեստ Թուրքիայի նկատմամբ՝ հաջորդ ամիս Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի կարևոր գագաթնաժողովին ընդառաջ։ Միաժամանակ, Կոնգրեսի մի շարք դեմոկրատ օրենսդիրներ շարունակում են դեմ արտահայտվել գործարքին՝ հիշեցնելով, որ Թուրքիան 2019 թվականին ձեռք է բերել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչի հետևանքով Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել Անկարայի նկատմամբ և հեռացրել F-35 կործանիչների ծրագրից։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գրեգորի Միքսը քննադատել է վարչակազմին՝ հայտարարելով, որ իրեն բավարար տեղեկատվություն չի տրամադրվել գործարքի հետևանքների վերաբերյալ։

Իր հերթին, կոնգրեսական Քրիս Պապասը հայտարարել է, որ Թուրքիային չի կարելի «պարգևատրել», քանի դեռ այն շարունակում է ունենալ S-400 համակարգերը, իսկ կոնգրեսական Դինա Տիտուսը զգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում Կոնգրես կներկայացնի բանաձև՝ շարժիչների վաճառքն արգելափակելու համար։

ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ Կոնգրեսը 15 օր ժամանակ ունի գործարքը արգելափակելու նպատակով համատեղ բանաձև ներկայացնելու համար, սակայն նույնիսկ դրա ընդունման դեպքում նախագահ Թրամփը կարող է օգտվել վետոյի իրավունքից։

Նախորդ Լուրը

Թուրք-իրանական սահմանին բեռնատարների հերթ է գոյացել

Հաջորդ Lուրը

Կիևը 40-օրյա գործողություն է սկսում՝ ՌԴ-ին պատերազմի դադարեցումը հարկադրելու համար

Այլ Լուրեր

Միջազգային

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով աշխարհը կորցրել է 2,6 մլրդ բարել նավթ․ Reuters

14/08/2026
Հաջորդ Lուրը

Կիևը 40-օրյա գործողություն է սկսում՝ ՌԴ-ին պատերազմի դադարեցումը հարկադրելու համար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)