ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան՝ մասնակցելու Իրանի նահատակ առաջնորդի վերջին հրաժեշտի արարողություններին։ Նա Թեհրան է այցելելու բարձր մակարդակի պատվիրակության գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է «ParsToday»-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ այցը իրականացվում է տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպվող պաշտոնական արարողությունների շրջանակում։ Նախատեսվում է, որ Փաշինյանը կմասնակցի Թեհրանում անցկացվող հուղարկավորության մի շարք միջոցառումների։
Ըստ իրանական աղբյուրների՝ հրաժեշտի արարողությունը սկսվելու է Թեհրանի մոսալլայում և շարունակվելու է մի քանի օր։ Հիմնական արարողություններից հետո նախատեսված է նաև սգո երթ, որը կանցնի քաղաքի կենտրոնական փողոցներով։
Նշենք, որ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության կազմակերպման շտաբը հրապարակել է նրա և ընտանիքի անդամների հրաժեշտի ու թաղման արարողությունների պաշտոնական ժամանակացույցը։ Ըստ հայտարարության՝ հուլիսի 4-ին և 5-ին տեղի կունենա հրաժեշտի արարողություն Թեհրանի «Իմամ Խոմեյնի» մասալլայում, հուլիսի 6-ին կանցկացվի հուղարկավորության և թաղման թափորի պաշտոնական արարողություն Թեհրանում, հուլիսի 7-ին սգո թափորի արարողություն կլինի Ղոմ քաղաքում, իսկ հուլիսի 9-ին սգո թափորի արարողություն կիրականացվի Մաշհադ քաղաքում, որտեղ էլ կկայանա հուղարկավորությունը՝ Իմամ Ռեզայի սրբավայրի համալիրում։







