Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է ընդլայնել Հայաստանի արտադրանքի մուտքը եվրոպական շուկա։
Նրա խոսքով՝ հնարավոր կլինի վերաուղղորդել այն արտադրանքների մի մասը, որոնք ներկայում հիմնականում արտահանվում են ռուսական շուկա, դեպի ԵՄ միասնական շուկա, որն ունի շուրջ 450 միլիոն սպառող։
«Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի թարմ գյուղմթերքի գրեթե 99 տոկոսի, ինչպես նաև ձեր խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման շուրջ 90 տոկոսի համար դեպի ԵՄ միասնական շուկա։ Սա ընդամենը սկիզբն է»,- հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրամիությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է, իսկ ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին և նրա եվրոպական մերձեցման գործընթացին։








