21-10-2026 / 18:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի ու Ուկրաինայի առևտրի շուրջ 90%-ը կազատականացվի

2026/07/15 14:55
Թուրքիա, Տնտեսություն

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ Ուկրաինայի գերագույն խորհրդարանը վավերացրել է երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիրը։ Նախարարը հայտնել է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելով, երկկողմ առևտրի շուրջ 90 տոկոսը կազատականացվի, ինչը զգալիորեն կմեծացնի թուրք արտահանողների մրցունակությունն ուկրաինական շուկայում։

Ըստ թուրքական կողմի՝ սպասվում է, որ նոր իրավական կարգավորումներով կխթանվեն լոգիստիկ, շինարարական և փոխադարձ ներդրումային ոլորտները։

Բոլաթը նաև ընդգծել է, որ այս քայլով Ուկրաինան ու Թուրքիան զգալիորեն մոտենում են նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վոլոդիմիր Զելենսկու կողմից սահմանված երկկողմ առևտրաշրջանառությունը 10 մլրդ դոլարի հասցնելու թիրախին։

Թուրք նախարարը նաև տվյալներ է տրամադրել վերջին տարիներին երկու երկրների միջև իրականացված առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ, ըստ որոնց՝ 2024-ին այն կազմել է 6․2 մլրդ դոլար, 2025-ին՝ 6.6 մլրդ դոլար, իսկ 2026-ի 1-ին կիսամյակում՝ 3.2 մլրդ դոլար՝ աճելով շուրջ 10 տոկոսով:

Tags: ԹուրքիաՈւկրաինա
Նախորդ Լուրը

Թուրքիան միջազգային հետախուզում է հայտարարել Նեթանյահուի նկատմամբ

Հաջորդ Lուրը

Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղի կգործարկվի

Այլ Լուրեր

ԱՄՆ

Ռուսաստանը հոկտեմբերի 22-ին ԱՄՆ կուղարկի դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը․ Նովակ

21/10/2026
Ադրբեջան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը երկիր․ ցանկում կան քաղաքական գործիչներ և լրագրողներ

21/10/2026
Հայաստան

ԵԱՏՄ-ի զեկույցում ներկայացվել են կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավոր տնտեսական հետևանքները

21/10/2026
Հաջորդ Lուրը

Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղի կգործարկվի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ուիթքոֆը Պուտինին կոչ է արել վերսկսել Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները

21/10/2026

Թեհրանում Թրամփին բանտախցում պատկերող ինստալյացիա է տեղադրվել (տեսանյութ)

21/10/2026

Ռուսաստանը հոկտեմբերի 22-ին ԱՄՆ կուղարկի դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը․ Նովակ

21/10/2026

Արաղչի․ Իրանը պատրաստ է և՛ պատերազմի, և՛ դիվանագիտության

21/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)