28-07-2026 / 13:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

2026/07/28 12:11
Հայաստան, ՌԴ, Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Ըստ հրապարակման՝ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։

«Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս/թ մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո»,- նշվել է հաղորդագրությունում։

Փաշինյանը նաև ընդգծել է բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու ՀՀ Կառավարության պատրաստակամությունը։

Tags: ՀայաստանՆիկոլ ՓաշինյանՌԴՎլադիմիր Պուտին
Նախորդ Լուրը

Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհայինից ի վեր ամենախոշոր անտառային հրդեհներն են. Մակրոն

Հաջորդ Lուրը

Հռոմում կանցկացվի Իսրայելի և Լիբանանի բանակցությունների նոր փուլը

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Հռոմում կանցկացվի Իսրայելի և Լիբանանի բանակցությունների նոր փուլը

28/07/2026
ԱՄՆ

Իսրայելի նախկին բարձրաստիճան զինվորականները Թրամփին կոչ են արել ճնշում գործադրել Նեթանյահուի վրա

28/07/2026
ԱՄՆ

Զելենսկին պատրաստվում է հանդիպել Թրամփի հետ

28/07/2026
Հաջորդ Lուրը

Հռոմում կանցկացվի Իսրայելի և Լիբանանի բանակցությունների նոր փուլը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հռոմում կանցկացվի Իսրայելի և Լիբանանի բանակցությունների նոր փուլը

28/07/2026

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

28/07/2026

Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհայինից ի վեր ամենախոշոր անտառային հրդեհներն են. Մակրոն

28/07/2026

Իսրայելի նախկին բարձրաստիճան զինվորականները Թրամփին կոչ են արել ճնշում գործադրել Նեթանյահուի վրա

28/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)