14-09-2026 / 17:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը կարող է դառնալ Թուրքիա ներկրվող ծաղիկների նոր մատակարարը․ Կարսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

2026/07/29 15:53
Թուրքիա, Կարևոր, Հայաստան

Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Քադիր Բոզանը հյուրընկալել է փոխանակման ծրագրի շրջանակներում Կարսում գտնվող հայ և թուրք լրագրողներին։ Զրույցի ընթացքում Բոզանը խոսել է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման, հարաբերությունների կարգավորման և առաջիկայում սպասվող զարգացումների մասին։

Նա ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը ևս արագացել են․ 

«Հուսով ենք՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո Հայաստան-Թուրքիա հարաբերությունները վերջնական կկարգավորվեն․ այդ դեպքում այլևս Վրաստանի ճանապարհների կարիքը չենք ունենա։ Մենք անմիջապես Հայաստանի հետ կապ կունենանք»,- նշել է Բոզանը՝ հավելելով․ «Ալիջանի անցակետի աշխատանքները գրեթե ավարտվել են, իսկ Աքյաքայում աշխատանքները շատ արագ են ընթանում։ Սկզբում նախատեսվում էր բացել միայն երկաթուղին, սակայն այժմ տեղեկություններ կան, որ ավտոճանապարհը նույնպես կբացվի։ Իմ կարծիքով՝ Ալիջան-Մարգարա ու Աքյաքա-Ախուրիկ անցակետերը կբացվեն միաժամանակ»։

«Region Monitor»-ի թղթակցի հարցին, թե ինչով է պայմանավորված սահմանների բացման գործընթացի դանդաղ ընթացքը, Բոզանը նշել է, որ քաղաքական հարցերը պետությունների իրավասության ներքո են, մինչդեռ գործարարների տեսանկյունից էական խոչընդոտներ այլևս չի տեսնում․ նրա խոսքով՝ սահմանների բացումից կշահեն ոչ միայն Հայաստանը և Թուրքիան, այլև ամբողջ տարածաշրջանը։ 

«Հայաստանի հետ սահմանի բացումը կնշանակի նաև տրանզիտային անցում դեպի Միջին Ասիա։ Դա մեծ հնարավորություն կլինի թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի, և ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է նա։

Անդրադառնալով հայ-թուրքական տնտեսական շփումներին՝ Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահը հիշեցրել է, որ հունիսի 2-ին Կարսում անցկացվել է հայ-թուրքական գործարար համաժողովը, որի կազմակերպիչներն էին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, Թուրքիայի պալատների և ապրանքային բորսաների միությունը, ինչպես նաև տարածաշրջանի առևտրային պալատները։ Նրա խոսքով՝ Կարսը հյուրընկալել է Հայաստանից ժամանած 57 գործարարների՝ տեքստիլի, հանքարդյունաբերության, շինանյութերի, սննդի և խմիչքների ոլորտներից, իսկ համաժողովը երկու երկրների գործարար շրջանակների միջև անցկացված առաջին նման նախաձեռնություններից էր։

Հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է դառնալ թուրքական շուկայի ծաղիկների մատակարար՝ ռուսական շուկայի սահմանափակումներից հետո, Բոզանը նշել է, որ այդ թեման արդեն քննարկվել է Կարսում անցկացված հայ-թուրքական գործարար համաժողովի ընթացքում։ Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցել է Թուրքիայի խոշորագույն ծաղիկ արտահանող ընկերություններից մեկը, որն արդեն հայկական կողմից նմուշներ է ստացել և սկսել բանակցությունները։

«Գիտենք, որ ռուսական շուկայում առաջացած խնդիրների պատճառով հայկական ծաղիկների մի մասը մնացել է առանց իրացման։ Հայաստանի ծաղիկներն իմ տեսած ամենագեղեցիկ ծաղիկներն են։ Սակայն այստեղ կարևոր են լոգիստիկան և մաքսային ընթացակարգերը։ Եթե ծաղիկը նույնիսկ մեկ օր մնա մաքսատանը, այն կարող է կորցնել իր որակը»,- ասել է Բոզանը։

Նա հավելել է, որ մինչ ապրանքների փոխադրումն անհրաժեշտ է վերջնականապես հստակեցնել պահպանման, տեղափոխման և մաքսային ձևակերպումների ընթացակարգերը, ինչից հետո համագործակցությունը կարող է զարգանալ։

Նրա խոսքով՝ մի շարք ընկերությունների միջև բանակցությունները շարունակվում են նաև համաժողովից հետո․

«Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, օրինակ, 2000 զինվորական վերմակի համար գնառաջարկ էր խնդրել։ Բացի այդ, տեղեկություն ունենք, որ երևանյան մի ընկերություն պատրաստվում է պայմանագիր կնքել Կարսում գործող ընկերություններից մեկի հետ շենքերի մեկուսացման նյութերի մատակարարման վերաբերյալ»,- ասել է Բոզանը՝ նշելով, որ այդ պայմանավորվածությունները մոտ ապագայում կհստակեցվեն։

Բոզանը նաև հայտնել է սեպտեմբերին Երևանում նախատեսվող հայ-թուրքական գործարար համաժողովի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը ներկայացրել է երկու պահանջ։

«Առաջինը՝ Կարսից մասնակցել ցանկացող գործարարների թվի սահմանափակում չպետք է լինի։ Երկրորդը՝ եթե ցանկանում եք մեզ տեսնել Երևանում, ապա մենք պետք է անցնենք հենց Դողուքափը-Ախուրիկ անցակետով։ Մենք ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այդ անցակետի վրա»,- ասել է նա։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գնահատմամբ տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ուղղությամբ գործադրած ջանքերի համար․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Փաշինյանին՝ այս հարցում նրա ցուցաբերած ջանքերի համար։ Հուսով եմ՝ շուտով դրա պտուղները կքաղեն ողջ տարածաշրջանը՝ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և ամբողջ Կովկասը»,- եզրափակել է Բոզանը։

Անուշիկ Բադեյան, Կարս

Tags: Ախուրիկ-ԱքյաքաԹուրքիաՀայաստանՀայաստան-ԹուրքիաՄարգարա-Ալիջան
Նախորդ Լուրը

Հայաստանն անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 73-րդ տեղը

Հաջորդ Lուրը

Նեթանյահուն հայտարարել է, որ կայցելի Նյու Յորք՝ չնայած իրեն այնտեղ ձերբակալելու կոչերին

Այլ Լուրեր

Հայաստան

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի սեպտեմբերի 15-ից 25-ը

14/09/2026
Հայաստան

Հայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները

14/09/2026
Հայաստան

Երևանը «Աերոֆլոտ»-ի ամառային ամենապահանջված ուղղությունների եռյակում է

11/09/2026
Հաջորդ Lուրը

Նեթանյահուն հայտարարել է, որ կայցելի Նյու Յորք՝ չնայած իրեն այնտեղ ձերբակալելու կոչերին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից օգնություն է խնդրել հութիների դեմ պայքարում

14/09/2026

Սիրիայի մի շարք քաղաքներում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցեր են սկսվել

14/09/2026

Եվրոպայում գազի գինը հասել է 2022 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին

14/09/2026

Էրիկ Թրամփը կայցելի Թբիլիսի՝ «Trump Tower»-ի ներկայացմանը մասնակցելու համար

14/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)