03-08-2026 / 14:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գյուվեն Սաք․ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը երկու երկրների ընկերություններին կկապի արևմտյան շուկաների հետ

2026/08/03 12:29
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) նախագահ, պրոֆեսոր, դոկտոր Գյուվեն Սաքը հյուրընկալել է փոխանակման ծրագրի շրջանակներում Թուրքիայում գտնվող հայ և թուրք լրագրողներին։ Զրույցի ընթացքում Սաքն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հեռանկարներին, տնտեսական համագործակցության հնարավոր ուղղություններին, երկու երկրների ընկերությունների մրցունակությանը և տարածաշրջանային կապակցվածությանը։

Խոսելով սահմանի հնարավոր բացման ժամկետների մասին՝ Սաքը նշել է, որ քաղաքական որոշման ընդունման հստակ ժամանակացույցի մասին տեղեկություն չունի, սակայն Անկարայում գործընթացն առաջ տանելու հետաքրքրություն է նկատում։

«Կարծում եմ՝ կարևորն այն է, որ պատրաստ լինենք։ Երբ սկսում եք ինչ-որ բան անել՝ պատրաստ լինելով, նաև օգնում եք, որ գործընթացն ավելի սահուն առաջ շարժվի։ Մենք այժմ դա ենք փորձում անել ընկերությունների հետ»,- ասել է նա։

Սաքի խոսքով՝ հայ և թուրք գործարարների համագործակցության ամենահեռանկարային ուղղություններից մեկը զբոսաշրջությունն է։ Նա ընդգծել է, որ հայկական զբոսաշրջային ընկերությունները փորձ և կապեր ունեն Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Գերմանիայից և եվրոպական այլ երկրներից զբոսաշրջիկներ ներգրավելու հարցում, ինչը կարող է համադրվել Թուրքիայի զբոսաշրջային հոսքերի հետ։

«Ես հսկայական ներուժ եմ տեսնում նախևառաջ զբոսաշրջության ոլորտում։ Այդ ներուժը շահավետ է նաև թուրքական կողմի համար, և մենք պետք է մեր հասարակությանը ցույց տանք, որ սա օգուտ է բերելու»,- նշել է TEPAV-ի նախագահը։

Նրա գնահատմամբ՝ զբոսաշրջության զարգացմանը կարող է նպաստել նաև Անիի պատմական կամրջի վերականգնումը։ Սաքը կարծիք է հայտնել, որ կամուրջը կարող է ոչ միայն կապակցվածության, այլև զբոսաշրջային փոխայցելությունների խորհրդանիշ դառնալ՝ հնարավորություն տալով այցելուներին անցնել սահմանի մի կողմից մյուսը։

Որպես համագործակցության մյուս հնարավոր ուղղություններ՝ Սաքն առանձնացրել է լոգիստիկան և տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում առևտրային ուղիների և միջանցքների շուրջ քննարկումները մեծացնելու են լոգիստիկ ծառայությունների պահանջարկը, իսկ Հայաստանի տեխնոլոգիական ներուժը հնարավորություն է տալիս թուրքական և հայկական ընկերություններին համատեղ ծրագրեր իրականացնել։

Անդրադառնալով Հայաստանում առկա մտահոգություններին, թե թուրքական ապրանքների մուտքը կարող է վնասել տեղական արտադրողներին, Սաքը նշել է, որ նման մտավախություններ ժամանակին տարածված էին նաև Թուրքիայում՝ Եվրամիության հետ Մաքսային միության ձևավորման նախաշեմին։ Նրա խոսքով՝ հետագա փորձը ցույց է տվել, որ արտաքին մրցակցությունը նպաստել է թուրքական արդյունաբերության մրցունակության բարձրացմանը։

«Այն ժամանակ մարդիկ ասում էին, որ դա սպանելու է մեր շուկան և մեր արտադրանքը։ Բայց 1996 թվականին Եվրամիության հետ Մաքսային միության պայմանավորվածությունից հետո թուրքական արդյունաբերության մրցունակությունը զգալիորեն աճեց։ Մրցակցությունը լավ է։ Ի վերջո, այն օգտակար է և՛ հայկական, և՛ թուրքական ընկերությունների համար»,- ասել է Սաքը։

Նա նաև շեշտել է, որ թուրքական ապրանքներն արդեն առկա են հայկական շուկայում, սակայն Հայաստան են հասնում հիմնականում Վրաստանի տարածքով, ինչը լրացուցիչ փոխադրական ծախսեր է առաջացնում։ Հետևաբար, ըստ նրա, սահմանի բացումը ոչ այնքան նոր ապրանքների մուտքի, որքան արդեն գոյություն ունեցող առևտրի ավելի ուղիղ և քիչ ծախսատար կազմակերպման հնարավորություն է։

Սաքը հայտնել է, որ Թուրքիայում արդեն ուսումնասիրվում են ոչ միայն գյուղատնտեսական, այլև արդյունաբերական ապրանքների ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Նրա խոսքով՝ նպատակն այնպիսի նոր ուղղություններ գտնելն է, որոնց շրջանակում երկու երկրների ընկերությունները ոչ միայն կմրցակցեն, այլև համատեղ գործունեություն կծավալեն։

TEPAV-ի նախագահը Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դիտարկել է նաև ավելի լայն աշխարհատնտեսական համատեքստում։ Նրա գնահատմամբ՝ այն կարող է Հայաստանին ավելի ուղիղ կապել արևմտյան տնտեսական և արտադրական շղթաների հետ։

«Հայկական և թուրքական ընկերությունները կարող են Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կապել արևմտյան շղթաների հետ, քանի որ մեր ընկերություններն արդեն այդ շղթաների մաս են կազմում»,- ընդգծել է նա։

Սաքը նաև Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը համարել է տրամաբանական և հեռանկարային քայլ։

Անդրադառնալով երկու երկրների միջև առևտրային ընթացակարգերին՝ Սաքը հայտնել է, որ Թուրքիայի արտաքին առևտրի վիճակագրության մեջ Հայաստանի համար արդեն առանձին ծածկագիր է կիրառվում։ Նրա խոսքով՝ նախկինում Հայաստանի համար նախատեսված թուրքական ապրանքները վիճակագրության մեջ գրանցվում էին որպես Վրաստանին վաճառվող ապրանքներ, մինչդեռ այժմ հնարավոր է ուղղակիորեն հաշվառել Հայաստանի հետ առևտուրը։

Սաքը նաև նշել է, որ հայկական բեռնատարների՝ Թուրքիայի տարածքով երթևեկության համար գործում են որոշակի քվոտաներ։ Ըստ նրա՝ նախկինում դրանք հիմնականում վերաբերում էին Թուրքիայի տարածքով երրորդ երկրներ տարանցմանը, իսկ այժմ հնարավորություններն աստիճանաբար ընդլայնվում են նաև անմիջապես Թուրքիա ապրանքներ տեղափոխելու համար։

Նրա խոսքով՝ կարգավորման գործընթացում շարունակում են մնալ բազմաթիվ տեխնիկական, իրավական և բյուրոկրատական խնդիրներ, որոնք պետք է հերթով լուծվեն։ Դրանց թվում են տրանսպորտային սահմանափակումները, մաքսային ընթացակարգերը, հաղորդակցության միջոցների աշխատանքը և հյուպատոսական ծառայությունների բացակայությունը։

«Կան բազմաթիվ բյուրոկրատական հարցեր, որոնք պետք է շտկվեն ու լուծվեն, սակայն գործընթացը շարժվում է ճիշտ ուղղությամբ»,- եզրափակել է Գյուվեն Սաքը։

Անուշիկ Բադեյան, Անկարա

Tags: ԹուրքիաՀայաստանՀայաստան-Թուրքիա
Նախորդ Լուրը

ԱՄՆ զինվորականները Իրանի դեմ պայքարի «ստեղծագործական» տարբերակներ են փնտրում. CNN

Հաջորդ Lուրը

Վրաստանի բուհերում ուսման առաջին տարին անվճար կլինի բոլորի համար. Ինչպե՞ս է փոխվում բուհերի ֆինանսավորումը հարևան երկրում

Այլ Լուրեր

Հայաստան

Ռուսաստանի շուկայի սահմանափակումներից հետո Հայաստանը ձուկ է արտահանում Վրաստան

03/08/2026
Միջազգային

Ապատեղեկատվություն, թրաֆիքինգ և բաց սահմաններ. Ինչն է դրդել տասնյակ հազարավորներին մեկնել Սեուտա

03/08/2026
Կարևոր

Ռուսաստանը ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

03/08/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի բուհերում ուսման առաջին տարին անվճար կլինի բոլորի համար. Ինչպե՞ս է փոխվում բուհերի ֆինանսավորումը հարևան երկրում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանի Անակլիայի նավահանգստում սկսվում են ծովի հատակի խորացման աշխատանքները

03/08/2026

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 18 մարդ է զոհվել

03/08/2026

Վրաստանի բուհերում ուսման առաջին տարին անվճար կլինի բոլորի համար. Ինչպե՞ս է փոխվում բուհերի ֆինանսավորումը հարևան երկրում

03/08/2026

Գյուվեն Սաք․ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը երկու երկրների ընկերություններին կկապի արևմտյան շուկաների հետ

03/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)