ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հետախուզական ստորաբաժանման բարձրաստիճան զինվորականներից մեկը ռազմական վերլուծաբաններին նամակով խնդրել է Իրանի վրա ճնշում գործադրելու և նրան «պատժելու» նոր ու ոչ ավանդական եղանակներ առաջարկել։ Այս մասին գրել է «CNN»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի՝ նման հարցումն ԱՄՆ զինված ուժերում անսովոր քայլ է և վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը փորձում է Իրանի դեմ ռազմական գործողությունների այլընտրանքային տարբերակներ գտնել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մեկշաբաթյան լայնածավալ գործողություն են իրականացնելու Իրանի դեմ՝ չեզոքացնելու վերջինիս հրթիռային կարողությունները: Հետագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի դեմ նախապատրաստվող «մասշտաբային հարձակումը» և երկուշաբթի կեսօրին վերսկսվելու են Իրանի հետ բանակցությունները:







