18-09-2026 / 23:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ը նախատեսում է դիվանագիտական հինգ ներկայացուցչություն փակել

2026/08/04 13:00
ԱՄՆ, Միջազգային, Քաղաքականություն

ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է արտասահմանում գործող դիվանագիտական հինգ ներկայացուցչություն փակելու ծրագրի մասին, հաղորդում է «Reuters»-ը։ Փակման ենթակա են Գրենադայի Սենթ Ջորջս քաղաքում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև ներկայացուցչությունները Ճապոնիայի Նագոյա, Ինդոնեզիայի Մեդան, Կամերունի Դուալա և Կանադայի Վինիպեգ քաղաքներում։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ նախատեսվող փակումները հազվադեպ դեպք են, երբ ԱՄՆ-ը միաժամանակ կրճատում է իր դիվանագիտական ներկայությունը մի քանի երկրներում՝ առանց որևէ կոնկրետ աշխարհաքաղաքական իրադարձության հետ կապված պատճառի։

ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայության կրճատումը քննադատության է արժանացել դեմոկրատների և արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության ոլորտի որոշ նախկին պաշտոնյաների կողմից։ Նրանց կարծիքով՝ նման քայլերը կարող են թուլացնել ԱՄՆ-ի ազդեցությունը և ստեղծել վակուում, որը կփորձեն լրացնել Չինաստանն ու Ռուսաստանը։

Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ծախսերի կրճատումը ներկայացրել է որպես անհրաժեշտ քայլ՝ Պետդեպարտամենտն ավելի արդյունավետ և փոքր կառույց դարձնելու համար։ Նշենք, որ անցած տարի Պետդեպարտամենտում իրականացվել էր լայնածավալ վերակազմավորում՝ տասնյակ վարչությունների և հարյուրավոր աշխատակիցների կրճատմամբ, սակայն այդ ժամանակ արտասահմանյան որևէ ներկայացուցչություն չէր փակվել։

Tags: ԱՄՆ
Նախորդ Լուրը

Բաքուն շատ ակտիվ աշխատանք է տարել. Հաջիևը՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման կասեցման մասին

Հաջորդ Lուրը

Գերմանիայում կարող են վերականգնել քաղաքացիական այլընտրանքային ծառայությունը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները

18/09/2026
Միջազգային

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

18/09/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային փոխանցել 29.6 մլն դոլարի «Patriot» հրթիռներ

18/09/2026
Հաջորդ Lուրը

Գերմանիայում կարող են վերականգնել քաղաքացիական այլընտրանքային ծառայությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները

18/09/2026

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

18/09/2026

Թուրքիան և Ադրբեջանը էներգետիկ երեք խոշոր նախագիծ կիրականացնեն

18/09/2026

36 տարի փակ եղած թուրք-իրանական սահմանային անցակետը կվերաբացվի

18/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)