Ռուսաստանում Հայաստանից ներմուծված ավելի քան 70 հազար շիշ ջրի և գազավորված ըմպելիքի վաճառքը դադարեցվել է՝ արտադրանքի պարտադիր պահանջների խախտումների պատճառաբանությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտադրանքի պարտադիր մակնշման և վերահսկման պետական մարմինը։
Խոսքը «DARBAS» ապրանքանիշի «Մոխիտո» գազավորված ըմպելիքի, «BJNI» հանքային ջրի և «Просто Азбука» բնական ջրի՝ որոշակի օրերին արտադրված խմբաքանակների մասին է։
Վաճառքի սահմանափակումը վերաբերում է միայն նշված ամսաթվերին արտադրված խմբաքանակներին։ Մնացած խմբաքանակների վաճառքը թույլատրվում է։







