Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների յոթերորդ փուլը։ Բեյրութը բանակցություններում փորձում է հասնել Լիբանանի հարավից Իսրայելի զորքերի փուլային դուրսբերմանը։ Այս մասին հայտնում է «EuroNews»-ը։
Բանակցությունների հիմքում հունիսին ձեռք բերված շրջանակային համաձայնությունն է, որը նախատեսում է Հեզբոլլահի զինաթափում, Իսրայելի զորքերի աստիճանական դուրսբերում և հարավային շրջաններում լիբանանյան բանակի տեղակայում։ «EuroNews»-ի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվում է նաև այսպես կոչված «փորձնական գոտիների» ընդլայնման հարցը, որտեղ պետք է տեղակայվի լիբանանյան բանակը, ինչպես նաև խաղաղության ու անվտանգության համապարփակ համաձայնագրի մշակումը։
Միաժամանակ Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցությունները Լիբանանին կբերեն «միայն ամոթ, նվաստացում և մեկը մյուսի հետևից զիջումներ»։
Քասեմը նաև քննադատել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին՝ հայտարարելով, որ նա, իր գնահատմամբ, չի գործում որպես միջնորդ և միավորող գործիչ, այլ դարձել է կողմնակալ և պառակտող։







