05-08-2026 / 11:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնությանը. Axios

2026/08/05 08:58
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ԱՄՆ-ն, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման շուրջ միջանկյալ համաձայնագրի ստորագրմանը: Վաշինգտոնը նախատեսում է գործարքի մասին պաշտոնապես հայտարարել չորեքշաբթի օրը: Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով տարածաշրջանային իր աղբյուրներին և ամերիկացի պաշտոնյայի:

Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող փաստաթուղթը Հորմուզի նեղուցում նախատեսում է 60-օրյա ժամանակավոր կարգավորում, որը հետագայում կարող է երկարաձգվել:

Նախատեսվող համաձայնությամբ սահմանվում են հետևյալ պայմանները.

  • Դեպի Պարսից ծոց մտնող բոլոր նավերը կշարժվեն հյուսիսային ուղիով՝ Իրանի տարածքային ջրերով:
  • Դեպի Արաբական ծով դուրս եկող նավագնացությունը կիրականացվի հարավային ուղիով՝ Օմանի տարածքային ջրերով, որը կկոորդինացվի Իրանի հետ:
  • 60-օրյա ժամանակահատվածում նավերից որևէ վճար կամ տուրք չի գանձվելու:
  • 30 օրվա ընթացքում կողմերը նեղուցի կենտրոնական հատվածի ականազերծման աշխատանքներ կիրականացնեն: Այդ հատվածում երթևեկությունը վերջնականապես կկարգավորվի արդեն մշտական համաձայնությամբ:

Մինչ ամերիկյան և տարածաշրջանային աղբյուրները հայտնում են ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածության մասին, իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրը հերքել է Վաշինգտոնի հետ որևէ ուղղակի բանակցության փաստը:

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանը Հորմուզի նեղուցի կառավարման ապագա մեխանիզմների շուրջ բանակցում է բացառապես Օմանի հետ: Իրանական աղբյուրի պնդմամբ՝ եթե ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չխանգարեին Իրան-Օման երկկողմ բանակցություններին, կենտրոնական միջանցքի շուրջ համաձայնությունը շատ ավելի արագ կկայանար, սակայն Վաշինգտոնից ստացվող հակասական ազդակները շարունակում են ձգձգել գործընթացը:

Թեհրանում ընդգծում են, որ նույնիսկ Իրան-Օման երկկողմ համաձայնագիրը ինքնին բավարար չէ Հորմուզի նեղուցում լիարժեք անվտանգություն ապահովելու համար: Ըստ իրանական կողմի՝ նեղուցում իրավիճակը չի վերադառնա նախկին հունին, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել իր «ագրեսիվ գործողությունները» և չի ապահովել Իրանի առաջադրած բոլոր պայմանների կատարումը:

Հիշեցնենք, որ ավելի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հետաձգում է Իրանին հասցվելիք խոշոր ռազմական հարվածները՝ դիվանագիտությանը ժամանակ տալու համար: Միաժամանակ, նա չէր բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, եթե համաձայնություն չկայանա:

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԻրանՀորմուզի նեղուցՕման
Նախորդ Լուրը

Լիբանանն ու Իսրայելը Հռոմում բանակցություններ են անցկացնում Հեզբոլլահի զինաթափման հարցով

Հաջորդ Lուրը

Լեմկինի ինստիտուտն աջակցել է Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու մարդասիրական պատվիրակություն ուղարկելու նախաձեռնությանը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանի շուրջ հակամարտության ֆոնին նավթային ընկերությունները ռեկորդային շահույթներ են գրանցում

05/08/2026
Վրաստան

Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները Վրաստանում չեն կարող զբաղվել քաղաքականությամբ․Կալաձե

05/08/2026
Անվտանգություն

Ռուսաստանի հրթիռային հարվածների հետևանքով Կիևի մարզում զոհվել է 14 մարդ

05/08/2026
Հաջորդ Lուրը

Լեմկինի ինստիտուտն աջակցել է Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու մարդասիրական պատվիրակություն ուղարկելու նախաձեռնությանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուբեն Ռուբինյանին Ադանա են հրավիրել՝ համտեսելու իսկական Ադանա քաբաբը

05/08/2026

Իրանի շուրջ հակամարտության ֆոնին նավթային ընկերությունները ռեկորդային շահույթներ են գրանցում

05/08/2026

Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները Վրաստանում չեն կարող զբաղվել քաղաքականությամբ․Կալաձե

05/08/2026

Ռուսաստանի հրթիռային հարվածների հետևանքով Կիևի մարզում զոհվել է 14 մարդ

05/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)