06-08-2026 / 13:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում

2026/08/06 11:31
Ադրբեջան, Ժամանց, Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է օրենք, որով փոփոխություններ են կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ինչպես նաև «Տեղեկատվության պաշտպանության մասին» և «Վնասակար տեղեկատվությունից երեխաների պաշտպանության մասին» օրենքներում։ Փոփոխություններով սահմանվում են երեխաների կողմից սոցիալական ցանցերից օգտվելու նոր կանոններ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Օրենքի համաձայն՝ մինչև 16 տարեկան անձինք չեն կարողանա ստեղծել անձնական հաշիվներ սոցիալական ցանցերում։ Տարիքային սահմանափակման ենթակա հարթակների ցանկը կհաստատի Ադրբեջանի համապատասխան գործադիր մարմինը։

Սոցիալական հարթակների օպերատորները պարտավոր կլինեն իրականացնել օգտատերերի տարիքի ստուգում։ Դրա համար նախ օգտատերը պետք է հայտարարի իր տարիքը, իսկ այնուհետև այն կհաստատվի էլեկտրոնային փոստի, բջջային հեռախոսահամարի և բանկային քարտի միջոցով։ 16-18 տարեկանների դեպքում պարտադիր կլինի նաև օրինական ներկայացուցչի համաձայնությունը։

Օրենքը նաև սահմանում է, որ 16-18 տարեկան երեխաների համար օրինական ներկայացուցիչները կկարողանան վերահսկել հարթակում ցուցադրվող բովանդակությունն ու գովազդը, սոցիալական ցանցերից օգտվելու ժամերը։ Հարթակները պարտավոր կլինեն ապահովել այդ վերահսկողության համար անհրաժեշտ գործիքները։

Փոփոխություններով նախատեսվում է նաև, որ սոցիալական ցանցերը չեն կարող հավաքագրված անձնական տվյալները պահել կամ փոխանցել երրորդ կողմերին, ինչպես նաև օգտագործել դրանք առևտրային կամ թիրախային գովազդի նպատակներով։ Տարիքի ստուգման ավարտից անմիջապես հետո այդ տվյալները պետք է ջնջվեն։

Օրենքով սոցիալական ցանցերը պարտավորվում են նաև՝

  • լռելյայն կիրառել գաղտնիության կարգավորումներ 16-18 տարեկանների հաշիվների համար,
  • սահմանափակել աշխարհագրական տեղադիրքի վերաբերյալ տվյալների հասանելիությունը,
  • կանխել երեխաների առողջությանը կամ հոգեկան վիճակին վնասող բովանդակության և գովազդի տարածումը,
  • արգելել կախվածություն առաջացնող տեսանյութերի ավտոմատ նվագարկման կիրառումը,
  • վնասակար բովանդակության հայտնաբերման դեպքում այն հեռացնել կամ սահմանափակել առավելագույնը 24 ժամվա ընթացքում։

Բացի այդ, սոցիալական հարթակները յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին պետք է հաշվետվություն ներկայացնեն լիազոր մարմնին՝ օրենքի պահանջների կատարման վերաբերյալ։

Օրենքը ուժի մեջ կմտնի հրապարակումից 12 ամիս անց։ Այդ ընթացքում հարթակները պետք է ստեղծեն տարիքային ստուգման համար անհրաժեշտ տեխնիկական համակարգերը։

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սոցիալական ցանցերը պարտավոր կլինեն սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաներին պատկանող արդեն գոյություն ունեցող հաշիվների հասանելիությունը։ Եթե չներկայացվի 16 տարին լրացած լինելու հաստատում, այդ հաշիվներն ու դրանց անձնական տվյալները պետք է ջնջվեն, իսկ դրա մասին տեղեկացվի Ադրբեջանի համապատասխան պետական մարմնին։

Tags: Ադրբեջան
Նախորդ Լուրը

Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին

Հաջորդ Lուրը

Վենս․ Իրանի հետ խաղաղության բանակցությունները բարդ և երկար գործընթաց կլինեն

Այլ Լուրեր

Միջազգային

ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանի նկատմամբ մոտ 134 հազար դոլարի գրավ է սահմանվել

06/08/2026
ԱՄՆ

Վենս․ Իրանի հետ խաղաղության բանակցությունները բարդ և երկար գործընթաց կլինեն

06/08/2026
Թուրքիա

Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին

06/08/2026
Հաջորդ Lուրը

Վենս․ Իրանի հետ խաղաղության բանակցությունները բարդ և երկար գործընթաց կլինեն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լիբանանում Իսրայելի բանակի երկու զինծառայող է մահացել

06/08/2026

ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանի նկատմամբ մոտ 134 հազար դոլարի գրավ է սահմանվել

06/08/2026

Ուկրաինան 2022 թվականից ի վեր ստացել է մոտ 200 միլիարդ դոլարի արտաքին ֆինանսավորում

06/08/2026

Վենս․ Իրանի հետ խաղաղության բանակցությունները բարդ և երկար գործընթաց կլինեն

06/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)