Եմենի հութիները սեպտեմբերի 21-ին փորձել են վերահսկողություն հաստատել երկրի ռազմավարական բարձունքների նկատմամբ՝ նպատակ ունենալով Կարմիր ծովի ափը կտրել Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Հութիները նաև հայտարարել են, որ շաբաթավերջին՝ ներկայիս ռազմական էսկալացիայի սկսվելուց հետո առաջին անգամ, հարվածներ են հասցրել Ռիադին։ Միաժամանակ Կարմիր ծովի և Հնդկական օվկիանոսի ափերի միջև ընկած լեռնային շրջաններում մարտերն ակտիվացել են, իսկ Սաուդյան Արաբիայի օդային հարվածները չեն կարողացել դուրս մղել հութիների ուժերին։
Հութիների առաջխաղացումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ «The New York Times»-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին պահին չեղարկել է հութիների դեմ նախատեսված ամերիկյան հարվածները:
Միաժամանակ, «Reuters»-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ը մինչ այժմ մերժել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմադ բին Սալմանի կոչերը՝ միանալու Եմենում ռազմական գործողություններին։








